Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով»

Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե դատական համակարգը սպասարկում է նախկիններին, Գարեգին Բ-ի դատավարական հակառակորդ Արման Սարոյանի և գործով դատախազների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, առնվազն, հակառակ տպավորությունն է ստեղծում՝ քաղաքականից բացի նաև դատավարական հովանավորչության մասին։

Այսօր լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ-ի փաստաբան Արա Զոհրաբյանը, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, ասաց, որ երբեմնի սրբազան Արման Սարոյանը նիստերի դահլիճ է մտել դատավորների համար նախատեսված մուտքով։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նույն մուտքից օգտվել են նաև գործով երկու դատախազները։ Ըստ էության, նրանք նախընտրել են խուսափել դատարանի գլխավոր մուտքից և Վեհափառի աջակիցների բազմության միջով անցնելուց՝ օգտվելով դատավորների համար նախատեսված մուտքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *