Լուկաշենկոյին ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատրաստված բելառուսական հեռադիտակ են նվիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին «Զենիթ-ԲելՕՄՕ» ձեռնարկություն կատարած այցի ժամանակ ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատրաստված բելառուսական արտադրության հեռադիտակ են հանձնել։ Բելառուսի ղեկավարի՝ տվյալ ձեռնարկություն կատարած այցի տեսանյութը հրապարակել է «Пул Первого» թելեգրամյան ալիքը։

«ԲելՕՄՕ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մորոզը, հանձնելով նվերը, պատմել է դրա բնութագրերի մասին։

«Որպես հիշատակ բելառուս օպտիկներին այցելելուց՝ մեր հեռադիտակը… պատրաստված է ՆԱՏՕ-ի ստանդարտով։ Հեռադիտակը գազալցված է, անջրանցիկ, դիմանում է մինչև 5 մետր խորության, չի քրտնում ջերմաստիճանի փոփոխության դեպքում, մինուս 3-ից մինչև պլյուս 3 հիանալի տեսնում է տեսողության առանցքները, և դիօպտրիական կարգավորում չի պահանջում, այսինքն՝ պտտել պետք չէ»,- ասել է նա։

Մորոզը նշել է նաև, որ հեռադիտակն ունի յոթնապատիկ խոշորացում և շատ հարմար է բարձրությունից դիտարկումներ անելու համար։

«Յոթնապատիկ խոշորացում: Վերևից ընդհանրապես ամեն ինչ հիանալի երևում է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ պետության ղեկավարն աշխատանքային այցերի ժամանակ բերքահավաքի արշավի ընթացքին հետևում է ուղղաթիռից։

Լուկաշենկոն, ընդունելով նվերը, պատասխանել է. 

«Այդ մենք այսօր կստուգենք: Ես ստուգող ունեմ»:

Դրանից հետո նախագահը շնորհակալություն է հայտնել նվերի համար:

«Շնորհակալություն, սա լավ նվեր է»,- ասել է բելառուս առաջնորդը:

Բացի հեռադիտակից, հոլդինգի ղեկավարը Լուկաշենկոյին նվիրել է օպտիկական ապակուց պատրաստված նկար՝ հեռադիտակով կնոջ և արագիլների պատկերով։

«Սա ինձ աշխատասենյակի համար, Կանանց տարվա առիթով»,- շնորհակալություն է հայտնել նախագահը։

Ինչպես հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, «Զենիթ-ԲելՕՄՕ» այցելության ժամանակ Լուկաշենկոյին ներկայացրել են հոլդինգի արտադրանքի լայն տեսականի։ Բացի դրանից, քննարկելով քարհանքային ինքնաթափերի համար ավտոբաղադրիչների թողարկման հարցը, նախագահը արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովին հանձնարարել է յուրացնել բելառուսական տեխնիկայի համար հիդրավլիկ հանգույցների արտադրությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *