Արամի ու քո մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․

2018թ-ին Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետ էր։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում էր ու հանդիպել էր համայնքապետերին։ Նրա հարցին, թե մարզում քանի՞ հեկտար կաթիլային ոռոգման այգի կա, մարզպետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց՝ 40 հազար հա։ Տեսնեիք՝ ո՜նց էր զայրացել, փրփրել Նիկոլ Փաշինյանը, որը չնայած զայրանալու բան չուներ։ Որովհետև ինքը Գարիկից պակաս ուռճացնող չէր և հազիվ ձեռքն էր ընկել Գարիկի նման ֆանտազյորը։ Գարիկը բացատրեց, որ ինքը շփոթել է 40 հեկտարը քառասուն հազար հեկտարի հետ։ Ասում էր՝ Վերին Դվին համայնքում միայն մի գյուղատնտես ուներ 40 հեկտար կաթիլային ոռոգման այգի։ Չնայած բացատրելու կարիք չկար։ Չնայած բացատրելու կարիք չկար։ Փաշինյանը հանձինս Գարիկի՝ տեսավ մի լուսապայծառ երիտասարդի, ով կոկորդիլոսի մի ձու բերելով կարող էր հայտարարել, որ կոկորդիլոսաբուծարան է բացել։

2018-ից, շատ ջրեր հոսեց, Գարիկ Սարգսյանը նույնը մնաց։ Մի հեկտարը մեծացնում էր տասը հազար հեկտարով, որը Փաշինյանին շատ էր դուր գալիս։ Դրա համար էլ նրան գործուղեց Ազգային ժողով և ասաց՝ գնա՛ ու քո տեսակը բուծի․․․ Մանավանդ որ քավոր սանիկ ենք՝ ինչքան կարող ես բուծիր։ Սա էլ եկավ ու Արամ Վարդևանյանի փոխխոսնակ ընտրվելու պատվին ինչ ուզեց՝ ասաց։ Բայց այստեղ մի պարզ համեմատություն կա՝ Արամի ու իր մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․ Բայց Դա քավոր Նիկոլի սրտով էր։ Որովհետև իր սրտով, բայց Գարիկի բերանով նա ասում է այն, ինչ իրականության հետ կապ չունի։ Եթե կապ էլ ունի՝ ապա այդ բնորոշումները ավելի սազական են իրենց։ Կոնկրետ դեպքում՝ «Սատանայի փաստաբանը» ձևակերպումը։ Արամի ու Գարիկի տարբերությունը հենց այստեղ էլ երևում է։ Արամը փաստերով է խոսում, Գարիկը՝ երևակայությամբ։ Արամի մոտ 40-ը մնում է 40, իսկ Գարիկի մոտ, եթե պետք է՝ միանգամից դառնում է 40 հազար։ Ու դրա համար էլ Արամի ու իր մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․ Մեկը կարող է բանավիճել փաստերի վրա, մյուսը՝ փաստը 40 հազարով ուռճացնել ու հետո էլ հավատացնել, որ դա ընդամենը լեզվի սայթաքում էր, կինո էր, հումոր էր։ 40 հեկտարը 40 հազար դարձնողի համար, երևի, «Սատանայի փաստաբան» դարձնելն էլ մեծ բան չէ։ Պարզապես այս անգամ կոկորդիլոսի ձու էլ պետք չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *