«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել իտալական La Gazzetta dello Sport-ին՝ խոսելով պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու, թիմում իր դերի և կարիերայի ապագայի մասին. փոխանցում է armsport.am-ը։

Մխիթարյանը նշել է, որ ակումբից խաղաժամանակի որևէ երաշխիք չի ստացել։ Նրա խոսքով՝ դա արդարացի էլ չէր լինի, քանի որ ինքը պետք է խաղադաշտում ապացուցի իր արժանիությունը։ «Ես զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ, ուստի ակումբի հետ միասին որոշեցինք մնալ ևս մեկ տարի»,- ասել է ֆուտբոլիստը։

Հայ կիսապաշտպանը նաև ընդգծել է, որ նոր մրցաշրջանում ցանկանում է օրինակ ծառայել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին՝ շարունակելով առավելագույնս նվիրվածությամբ մարզվել։

Կարիերան ավարտելու հնարավորության մասին Մխիթարյանը նշել է, որ այս պահին վերջնական որոշում չունի։ «Պետք է հասկանամ, թե ինչպես ինձ կզգամ այս մրցաշրջանի ավարտին։ Իմ տարիքում իմաստ չունի երկարաժամկետ ծրագրեր կազմել»,- ասել է նա։ Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2027 թվականի ամառ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *