Թուրքիան սահմանափակում է առևտրային նավերի անցումը Սև ծով՝ տարածաշրջանում նավերի վրա Ռուսաստանի և Ուկրաինայի հաճախացած հարձակումների ֆոնին, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր վարչությունը ռուսական Նովոռոսիյսկ մեկնող մի քանի նավերի, որը նավթի և հացահատիկի արտահանման առանցքային կենտրոններից մեկն է, տեղեկացրել է, որ ներկայում չի տրամադրում թույլտվություն Դարդանելի նեղուցով նման տարանցման համար։ Առանձին դեպքերում գերատեսչությունը դիմումների ուսումնասիրության համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն ունի, հայտնել են աղբյուրները։
Սահմանափակումները մտցվել են այն պայմաններում, երբ նավերի վրա մի շարք հարձակումներից հետո թուրքական իշխանությունների մտահոգությունը Սև ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ աճել է։