Նման կադրեր չտեսանք՝ մանկապղծության համար կասկածվողներին բերման ենթարկելիս․ պատգամավոր

Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով ուժային կառույՀովիկ Աբրայամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ձերբակալության կադրերին։

«Անչափահաս երեխաների նկատմամբ ոտնձգություն անելու համար կասկածվողների նման բերման ենթարկման կադրեր մենք չտեսանք:

Իրականում ո՛չ այդ դեպքերով պետք է տեսնեինք, ո՛չ էլ՝ այս:

Իսկ քննչականի տարածած հաղորդագրության մասով. Հայաստանում որևէ այլ իշխանության դեպքում որևէ մեկի վերաբերյալ մենք այդպիսի հայտրարություն չպետք է ունենանք»,- նշել է դաշնակցական պատգամավորը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *