Մեդվեդևը խոսել է Հայաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը չեն հետաքրքրվում Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ։

Նրա խոսքով՝ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես «Ռուսաստանի դեմ գործիք»:

«Հենց Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել այդ կարգավիճակով, Արևմուտքը կհրաժարվի իր բոլոր խոստումներից», -ասել է Մեդվեդևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *