ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
«Մեկ շաբաթից մինչև 10 օր միջակայքում այցը կարող է կայանալ», — ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով այցերի հնարավոր ժամկետների մասին հարցին։
Հուլիսի վերջին արևմտյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ուիթքոֆը և Քուշները մոտ ժամանակներս կարող են այցելել Կիև։ Մոսկվա հնարավոր այցի մասին տեղեկություններն էլ ավելի վաղ էին հայտնվել։