Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ այցելել է Սերբիա, որտեղ հանդիպել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցությունը, անվտանգությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունները և եվրաինտեգրման հարցերը։
Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ը ամեն ամիս Ուկրաինային կտրամադրի Patriot համակարգերի հրթիռներ, սակայն, նրա խոսքով, դա բավարար չէ երկրի օդային պաշտպանությունն ամբողջությամբ ապահովելու համար։
«Նաև մեզ ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի զարկ տանք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը և կրկնապատկենք արտադրությունը»,- մանրամասնել է Զելենսկին
Վուչիչը նշել է, որ պատերազմը, իր գնահատմամբ, մոտ ապագայում դժվար թե ավարտվի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը ցանկանում է հակամարտության կարգավորում։