Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին. Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։
Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրին՝ Ֆիդանը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ այլ երկրների դեմ։