Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը

Տեղեկություն է, որ Երեւանում հանդիպել են Հայաստանի ու Ղազախստանի փոխվարչապետները, քննարկելով թվային ոլորտում եւ արհեստական բանականության հարցում գործակցությունը։ Առաջարկում եմ, որ այս տեղեկությունը արժանացնեք ավելի մեծ ուշադրության, քան կարող է պահանջվել առաջին հայացքից։

Հիշեցնեմ, թե ինչպես եմ բազմիցս նշել, որ Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը։

Իսկ Ղազախստանի փոխվարչապետը Հայաստան է ժամանել ամերիկյան, իսկ գործնականում կամ իրականում հայկական Firebird AI ընկերության և ամերիկյան NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

Եվ հիշեցնեմ նաեւ, որ շաբաթներ առաջ ես անդրադարձել էի, որ այդ ընկերությունը՝ նույն գործակցության տրամաբանությամբ, բայց շատ ավելի՝ անգամներով մասշտաբային ծրագիր է իրականացնելու Ղազախստանում՝ Արհեստական բանականության ազգային միջավայր ձեւավորելու համար։

Իսկ այս ամենի տանիքն իհարկե Չինաստանի հետ արհեստական բանականության եւ թվային աշխարհի համար ազդեցության պայքարի ամերիկյան մոտիվն է

Քաղաքագետ Հակոբ Բադալյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *