Սիրիան և Ռուսաստանը ստորագրել են հուշագիր Սիրիայի ափին ռուսաստանյան ներկայության վերակազմակերպման մասին, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտները Դամասկոսի կառավարմանը հանձնելու և ռուսաստանյան ռազմական բազաները համատեղ ուսումնական կենտրոնների վերածելու վերաբերյալ, հաղորդում է SANA-ն՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարությանը։
Պայմանավորվածությունները դարձել են մոտ մեկուկես տարի տևած ինտենսիվ բանակցությունների արդյունք, որոնք վարում էր սիրիական կողմը։ Դրանք սահմանում են Խմեյմիմում և Տարտուսում ռուսաստանյան օբյեկտների հետագա կարգավիճակը։
Հուշագրի համաձայն, Սիրիան իր կառավարման տակ կվերցնի քաղաքացիական օգտագործման համար նախատեսված օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմի օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը։ Նախատեսվում է դրանք աստիճանաբար ինտեգրել երկրի քաղաքացիական ենթակառուցվածքին։
Միաժամանակ կողմերը պայմանավորվել են փոխել այն օբյեկտների նշանակությունը, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով։ Ռուսաստանյան ռազմաբազաները կվերածվեն ռուս-սիրիական համատեղ պատրաստման և որակավորման բարձրացման կենտրոնների։
Անցումային գործընթացի համար հատկացվել է ոչ ավելի, քան երեք ամիս, որից հետո նոր պայմանավորվածությունները կմտնեն ուժի մեջ։
Սիրիայի ԱԳՆ-ում համաձայնագիրը անվանել են Ռուսաստանի հետ վերջին 18 ամիսների բանակցությունների ամենանշանակալի արդյունքը և հայտարարել, որ այն ճանապարհ է բացում երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլի համար։