
Սիցիլիայի ափերի մոտ խորտակված Հռոմեական կայսրության ժամանակների նավում հայտնաբերվել են հարյուրավոր ամփորաներ (երկկոթ անոթներ)։ Այս մասին հայտնում է Իտալիայի Մշակույթի նախարարությունը։
Մասնագիտական կարծիքի համաձայն, գտնված արտեֆակտները կարեւոր նշանակություն ունեն եւ հանդիսանում են վերջին տարիների համար ստորջրյա հնագիտության կարեւոր ձեռքբերում։ Նավը խորտակված է եղել Մազարա-դել-Վալոյի ափերի մոտ։ Գտածոները պատմում են այն ժամանակվա մարդկանց կենցաղի, նավագնացության ուղիների մասին։ Ուսումնասիրությունները շարունակվում են։ Արդեն կատարված թվագրության համաձայն, գտածոները դասվում են ՄԹԱ 2-1-ին դարերին։