Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին

Պորտուգալիայի դատական ոստիկանությունը ձերբակալել է 28-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է Վիլա-Նովա-դի-Պոյարիշ համայնքի Արրիֆանա շրջանում երեք անտառային հրդեհ միտումնավոր հրկիզելու մեջ, հայտնել են գերատեսչությունից։

Հրդեհները տեղի են ունեցել հուլիսի 4-ից օգոստոսի 1-ը։

Քննության տվյալներով, կասկածյալը, որը բնակվում է այդ շրջանում, օգտագործել է կրակայրիչ և հրդեհել չոր բուսականությունը։ Հրդեհների հետևանքով ոչնչացվել են էվկալիպտի անտառի հատվածներ և թփուտներ՝ ընդարձակ անտառային գոտում։

Հրդեհները տեղի են ունեցել այնպիսի շրջանում, որտեղ կրակի արագ տարածման ռիսկը բարձր է եղել, ինչի հետևանքով վտանգ է ստեղծվել անտառային տարածքների, գյուղատնտեսական հողատարածքների և մոտակայքում գտնվող բնակելի տների համար։

Քննությամբ հավաքված ապացույցները վկայում են տղամարդու գործողությունների կանխամտածված բնույթի մասին, և ենթադրվում է, որ նա գիտակցել է իր արարքների անօրինականությունը և կրակի տարածման վտանգը։

Առաջին դատական հարցաքննությունից հետո կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *