Ընդամենը վեց ամիս առաջ այստեղ շինհրապարակ էր, իսկ այսօր արդեն գործարկվում է տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանը։ Հրազդանի մերձակայքում Firebird AI ընկերությունը պաշտոնապես մեկնարկեց իր մեգանախագիծը` Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։
Առաջին փուլի ներդրումներն արդեն գերազանցում են 500 միլիոն դոլարը։ CoreWeave-ի ներդրումից հետո ընկերությունում կապիտալ ներդրում անելու մտադրության մասին հայտարարեց նաև տեխնոլոգիական հսկա NVIDIA-ն։
Նախագծի աշխարհագրությունը միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Firebird-ն արդեն ստացել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման թույլտվությունը և Ղազախստանում նույնպես կառուցում է 125 ՄՎտ ԱԲ ենթակառուցվածք։ Իսկ Հայաստանում նախատեսվում է ընդլայնման երկրորդ փուլը։
AI-ի նոր հասցեն՝ Հրազդան. FIREBIRD. ՏԵՍԱՆՅՈՒԹ