Axios․ Սպիտակ տունը «մտահոգված չէ» Գազայի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունից

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տունը «մտահոգված չէ» Գազայի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունից։ Այդ մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարակ Ռավիդը։

«Մենք հասկանում ենք Բիբիի քաղաքական կարիքները։ Մենք դրա հետ խնդիր չունենք, քանի դեռ նա շարունակում է անել այն, ինչ մենք խնդրում ենք, հատկապես՝ Գազայում հարձակումները զսպելու հարցում», – նշել է ամերիկացի պաշտոնյան։

Անցյալ շաբաթ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշների հետ և խոստացել է հնարավորություն տալ 15 կետից բաղկացած ծրագրին՝ չնայած իր թերահավատությանը, ինչպես նաև սահմանափակել Գազայի վրա հարձակումները, որպեսզի կարողանա սկսվել Գազայի ապառազմականացման գործընթացը, հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելը Գազայի վրա հարձակումներ չի իրականացրել, իսկ ՑԱՀԱԼ-ը աստիճանաբար վերադառնում է «դեղին գծին»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և միջնորդները պահանջում են, որ ՀԱՄԱՍ-ը սկսի զինաթափումը։

Նեթանյահու․ Թրամփը մեր ընկերն է, բայց մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումը նույնիսկ ամենամոտ ընկերների առջև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *