Վարդևանյանը տասնյակ մարդկանց անվճար մասնագիտական աջակցություն է տրամադրել

ԱԺ-ում շարունակվում է խորհրդարանի նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է իրավաբան Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Թեկնածության վերաբերյալ ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բարձր է գնահատել Վարդևանյանի մասնագիտական կարողությունները՝ ընդգծելով նրա փորձն ու մասնագիտական պատրաստվածությունը։

Կարապետյանը հակադարձել է նաև այն պնդումներին, թե Վարդևանյանը հիմնականում աշխատում է ֆինանսապես ապահովված քաղաքացիների հետ։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիներ և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ հայտնվել են կալանքի տակ, և Վարդևանյանը մի շարք դեպքերում իրավական աջակցություն է ցուցաբերել առանց որևէ վճարի։

Կարապետյանի պնդմամբ՝ խոսքը տասնյակ անձանց մասին է, որոնց Վարդևանյանը մասնագիտական աջակցություն է տրամադրել անվճար, և որոնց մի մասն այսօր արդեն ազատության մեջ է ու կարողանում է ընտանիքի հետ ապրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *