Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է 81,5%։

Այս տարի կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը, ուր վաճառվել է 11 777 տոննա արտադրանք՝ 2,2 միլիոն դոլար արժողությամբ, իսկ նրան հաջորդում է Ռուսաստանը (1,4 միլիոն դոլար, 3422 տոննա)։

Բելառուսը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 942 000 դոլար ցուցանիշով (2126 տոննա), Հայաստանը՝ հինգերորդը (195 000 դոլար)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *