
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և իր ցավակցությունն է հայտնել հակամարտության հետևանքով տուժածներին:
Նրա խոսքերը մեջբերել է Vatican News-ը։
Պապը նշել է, որ պատերազմը միայն նոր պատերազմ է ծնում և անսահման տառապանքներ է պատճառում:
Ժամանակն է դադարեցնել «բռնության պարույրը» և տեղ ազատել երկխոսության ու դիվանագիտության համար՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար, հայտարարել է Լևոն XIV-ը։
Նա կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և դադարեցնել քաղաքացիական բնակչությանը վնասող հարձակումները: