Չեմ կարծում, որ հնարավորություն կտան նիստ վարելու

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ , ԱԺ արդեն նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն հարցին, թե կվարի՞ արդյոք Ազգային ժողովի նիստերը։

Լրագրողի հարցին՝ «Կվարե՞ք ԱԺ նիստեր», Վարդևանյանը պատասխանել է, որ ԱԺ կանոնակարգով նախատեսված այդ հնարավորության իրացումը կախված է ԱԺ նախագահի կողմից համապատասխան լիազորությունների կիրառությունից։

Միաժամանակ նա ընդգծել է, որ քիչ հավանական է համարում, որ երբևէ ինքը նիստ վարի։

«Չեմ կարծում, որ հնարավորություն կտան նիստ վարելու»,- նշել է Վարդևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *