Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է Sky Sports News-ը։
39-ամյա հարձակվողն այս ամառ դարձել է ազատ գործակալ՝ իտալական «Կրեմոնեզեի» հետ պայմանագրի ավարտից հետո: Նշվում է, որ Չեմպիոնշիփ տեղափոխված «Վեսթ Հեմը» հետաքրքրված է փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով և կարող է նրան հրավիրել իր կազմ:
Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը մնացել է երեք շաբաթ, և եթե այդ ընթացքում լոնդոնյան ակումբը չգտնի ավելի լավ տարբերակ, կկապվի Վարդիի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ մանչեսթերյան ակումբները հետաքրքրված են «Վեսթ Հեմի» խաղացող Մատեուշ Ֆերնանդեշով, քանի որ ֆուտբոլիստը չի ցանկանում կարերիրան շարունակել Անգլիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում: