Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը մեզ համար առանցքային նշանակություն ունի, քանի որ պետական բյուջեի դեֆիցիտը հասել է աղետալի 1,4 մլրդ դոլարի, և մենք պարտավոր ենք այս ծախսերը վերցնել խիստ վերահսկողության տակ։ Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Պատգամավորը ընդգծեց, որ ընդդիմությունը հավակնում է ղեկավարել ոլորտային հանձնաժողովները, որպեսզի ապահովի պետական միջոցների ծախսման և մարզերում ընթացող գործընթացների նկատմամբ իրական վերահսկողություն։ Կարապետյանը նշեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նպատակաուղղված է համայնքներում կոռուպցիայի և փոխկապակցված գործարքների դեմ իրական պայքարին։
«Մեր քաղաքացիները, երբ նրանց ասում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին, պետք է տեղերում տեսնեն կոնկրետ արդյունքներ, այդ թվում՝ քաղաքային իշխանությունների կողմից գնումներ իրականացնելու ժամանակ», – պարզաբանեց ընդդիմադիրը։
Անդրադառնալով արտաքին քաղաքական կողմնորոշումների և Եվրամիության հետ համագործակցության թեմային՝ Նարեկ Կարապետյանը մատնանշեց պրագմատիկ մոտեցման անհրաժեշտությունը։ «Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է ծառայեն առևտրի ընդլայնմանը մինչև ԵԱՏՄ-ի հետ համադրելի ծավալների, ինչպես նաև որակյալ ինստիտուտների տեղայնացմանը», – նշեց պատգամավորը։