Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ

Քիչ առաջ գրել էինք,որ Երևանի բակերից մեկում կտորի մեջ փաթաթված նորածին են գտել։ Ոստիկանությունից դեպքի առնչությամբ հայտնում են. «Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *