ԱԺ–ն քննարկում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Օգոստոսի 12-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

Նրա թեկնածությունը ներկայացրել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ ըստ ԱԺ կանոփնակարգ օրենքի ԱԺ 12 հանձնաժողովներից 3–ի նախագահները պետք է լինեն «Ուժեղ Հայաստանից», իսկ մեկը՝ «Հայաստան» խմբակցությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *