Կոլումբիայից սուրճի արտահանումը դադարեցվել է

Կոլումբիական սուրճի արտահանումը «գործնականում կասեցվել» է՝ երկրում օրեր առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո․ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սուրճ արտահանողների ազգային ասոցիացիայի (Asoexport) ղեկավար Գուստավո Գոմեսին։

Նրա խոսքով՝ երկրաշարժը խաթարել է երկրի գլխավոր նավահանգստի՝ Բուենավենտուրայի գործունեությունը և հանգեցրել ճանապարհների փակմանը։

Օգոստոսի 10-ին Կոլումբիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որը վերջին տասնամյակների ամենաուժեղ ստորգետնյա ցնցումներից էր։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցել է 200-ը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *