Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում


Հարեվաններ


ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի դիմումը Տարերային աղետների համակարգման ու արձագանքման Եվրատլանտյան կենտրոնին (EADRCC)՝ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցրած ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար միջազգային օգնության, մասնավորապես՝ «հումանիտար ականազերծման» հարցում օգնության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի տարածքը զգալիորեն աղտոտված է պայթուցիկ նյութերով, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում քաղաքացիական բնակչության և կարևորագույն ենթակառուցվածքների համար»։

Ուկրաինայի իշխանություններն ընդգծում են «ականազերծման հարցում անհապաղ արձագանքման և համալիր մարդասիրական միջոցներ ձեռնարկելու կարևորությունը»։«Ուկրաինական տարածքի ականազերծումը և մարդասիրական ականազերծումը Ուկրաինայի կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկն է»,- ասվում է դիմումում։

Փաստաթուղթը պարունակում է ականազերծողների կողմից օգտագործվող հանդերձանքի պարագաների ցանկ, ինչպիսիք են պայթուցիչ սարքերի վնասազերծման համար հագուստները, մարտավարական բալիստիկ ակնոցներն ու ականջակալները, մագնիսաչափերը և այլն։

Փաստաթղթից հետևում է, որ այս սարքավորումներն Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կօգտագործվեն երկրի տարբեր տարածաշրջաններում, հատկապես այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել առավել ինտենսիվ ռազմական գործողություններ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *