Կյանքը երբեմն մարդուց շատ բան է խլում, բայց կան մարդիկ, որոնցից ժամանակը, որքան էլ փորձի, չի կարողանում խլել ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։ Այդ մարդկանցից է 86-ամյա Թերեզա տատիկը։
Այսօր նրա բեմը «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Շենգավիթի տարեցների ցերեկային կենտրոնն է, հանդիսատեսը՝ այստեղ իրեն սպասող մարդիկ, իսկ ապրելու ամենասիրելի ձևը՝ պարը…