Ժաննա Անդրեասյանը հետևել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Բարեկարգման երկրորդ փուլի շրջանակում իրականացվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում, ինչպես նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։ 

Այցի ընթացքում կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը, ծավալը և առաջիկա անելիքները։ Տեղեկացվել է, որ շինարարական և բարեկարգման աշխատանքների որակի ապահովման նպատակով իրականացվում է շարունակական մասնագիտական վերահսկողություն։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների պատշաճ որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացումը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *