Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում

Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։
Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։

Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։
Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։

Արսեն Բաբայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *