Middle East Eye․ Մեծ Բրիտանիան կարող է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննարկում է նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն օկուպացված Արևմտյան ափի բնակավայրերի շարժման հետ։ Այդ մասին հաղորդում է Middle East Eye-ը։

Բացի այդ, քննարկվում է նաև պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը իսրայելցի այլ նախարարների նկատմամբ այն բանից հետո, երբ անցյալ տարի պատժամիջոցներ էին սահմանվել ծայրահեղ աջ նախարարներ Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի դեմ։

Նաև ընթանում է ռազմական նշանակության ապրանքների արտահանման արգելքի շուրջ քննարկում, թեև առայժմ որևէ կոնկրետ որոշում չի ընդունվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *