Սևաստոպոլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռուս զինծառայող, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Իրավապահները ձերբակալել են ՌԴ քաղաքացուհու, որին կասկածում են զինծառայողի պայթեցումը կատարելու մեջ։ Նշվում է, որ 1994 թվականին ծնված կինը պայթեցումն իրականացրել է ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։
Որոշ տվյալներով, զոհվածը եղել է Սևծովյան նավատորմի սուզանավերի 4-րդ առանձին բրիգադի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Շագեևը, որը մինչև Ղրիմի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցնելը եղել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի սպա։