Կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ

Կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիայի Կարմիր մահիկի կողմից Իրան ուղարկվող մարդասիրական օգնությունը հասել է սահման։ Օգնություն տեղափոխող 4 բեռնատար անցել է Աղրը նահանգում գտնվող Գյուրբուլաք անցակետով և մուտք գործել Իրան, հայտնում է Ermenihaber.am-ը։

Հումանիտար օգնությունը ներառում է վրաններ, վերմակներ, հիգիենայի պարագաներ։

Ընդհանուր առմամբ, օգնության ծավալը կազմում է շուրջ 40 տոննա։ Հումանիտար օգնությունը ուղարկվում է Թեհրան՝ Իրանի Կարմիր մահիկի կենտրոնական գրասենյակ։

Օգնությունն իրականացվել է Իրանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով։

Թուրքիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում նման աջակցությունը կարող է շարունակվել։

Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ

ՊԵԿ հաղորդագրությունում նշված է, որ այս թվերի հետևում համայնքներում ստեղծված…

Սա վրեժխնդրություն է. դատախազ Արգամ Դալլաքյանին կոչ եմ անում նման ապօրինության տակ չմտնել. Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա վրեժխնդրություն է. դատախազ Արգամ Դալլաքյանին կոչ եմ անում նման ապօրինության տակ չմտնել. Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խմբակցությունները պետք է պահանջեն, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացվի»․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Խմբակցությունները պետք է պահանջեն, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացվի»․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացնելու պահանջով զոհված և անհետ կորածների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կրկին ԱԺ-ի դիմաց են։ «Մենք նախորդ շաբաթ դիմել էինք խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի պաշտոնական պատասխան տան, թե ինչու է Ալեն Սիմոնյանն ինքնուրույն ուղարկել զեկույցը արխիվ և գաղտնիացրել։ Խմբակցությունները պետք է պահանջեն, որ զեկույցը հանրայանացվի, հանրությունը պետք է իմանա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը։ Քննել եք, ուրեմն ցույց տվեք»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։

Դուք դրա հետ նույն քաղաքում ո՞նց եք ապրում


«Շախմատիստ արցախցի էրեխու ծնողին ասում ա թռած, արժանապատիվ Դավիթին՝ 18 տարեկան, նստացնում ա ։ Էրեխեքի ուղեղը լվանումա իրա թրքամետ պրոպագանդայով։ Ասենք սրանից…

«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Հռոմի պապ Լևոն 14-րդի հասցեին անընդունելի էին, և իր աջակցությունն է հայտնել պապին, գրում է Corriere della Sera-ն։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի խոսքերը Նորին Սրբության հասցեին։ Հռոմի պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, և ճիշտ ու նորմալ է, որ նա խաղաղության կոչ է անում և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։

Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»։