Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լեհաստանի և Հայաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկի և Նիկոլ Փաշինյանը համատեղ լուսանկարը՝ արված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի սկզբում:

«Եռագլուխ հրեշի մի գլխի՝ Գագիկ Ծառուկյանի ընկեր Լուկաշենկոն ասում էր՝ куда вы (Армения) денетесь? Էս սրտիկներն իր ու իր ընկերոջ համար են»,- կից գրել է Հարությունյանը:

Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու:Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո նույն օրը կմեկնի Բաքու:

Հաղորդվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Կայա Կալասը Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ին կմասնակցի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

Մեկնարկել է ՀՀԿ ակցիան․ Երևանի քաղաքապետարանի մոտից քայերթով շարժվում են համալիր

Մեկնարկել է ՀՀԿ ակցիան․ Երևանի քաղաքապետարանի մոտից քայերթով շարժվում են համալիր

«Էմանուել Մակրոնի ստորությունը». Հակոբ Բադալյան

«Էմանուել Մակրոնի ստորությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Էմանուել Մակրոնի ստորությունը.

«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է», հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նախ, պետք է հուսալ, որ Ֆրանսիայի նման հզորագույն երկիրն ու ժողովուրդը շուտով՝ 2027 թվականի նախագահի ընտրությանը, հրաժեշտ կտան իրեն ամոթի վերածված Մակրոնին, որի նախագահության ընթացքում Ֆրանսիան ավելի շատ դարձել է ծիծաղի, քան ակնածանքի առարկա:

Վերադառնալով Մակրոնի հայտարարությանը: Նախ, ութ տարի առաջ Հայաստանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին Հայաստանում ներկա է եղել հենց ինքը Մակրոնը՝ այդ կազմակերպության բազմաթիվ առաջին դեմքերի հետ մեկտեղ: Իսկ այդ գագաթնաժողովի մասին որոշումը կայացվել է 2018 թվականից առաջ: 201 թվականի ամռանը Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը դարձյալ՝ ձեռք է բերվել 2018-ից առաջ:

Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր՝ աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական: Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը: Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ և միջոցառումներ: Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից մեկը:

Ֆրանսիայի նախագահը պարզապես ցինիկաբար ստում է, թե Հայաստան չէին գալիս, քանի որ համարում էին Ռուսաստանի արբանյակ, իսկ հիմա գալիս են, քանի որ համարում են անկախ: Հաջորդիվ կասեմ, թե ինչու են հիմա ավելի շատ ու ավելի պերճախոս այցերով գալիս Հայաստան: Եվ ինչու նախկինում չունեին այդ պերճախոսությունը և բաժակաշառային էնտուզիազմը»:

«Արևմտուտքը նոր «երկաթե վարագույր» է ստեղծում»․ ՌԴ ԱԳՆ

«Արևմտուտքը նոր «երկաթե վարագույր» է ստեղծում»․ ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները նոր «երկաթե վարագույր» են ստեղծում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը՝ «РИА Новости»-ին տված հարցազրույցում։

«Արևմուտքն՝ ավելի լավ կիրառման արժանի եռանդով, ստեղծում է նոր «երկաթե վարագույր»՝ փորձելով անշրջելի բնույթ տալ իրենց կողմից հրահրված սոցիալ-տնտեսական, առևտրային, տրանսպորտային, մշակութային և պատմական կապերի խզմանը, որոնք տարածաշրջանում ձևավորվել են ոչ թե տարիների, այլ դարերի ընթացքում»,- հայտարարել է դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրոմիությունը որդեգրել են Ռուսաստանի հետ համակարգային առճակատման ուղեգիծը։

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության օրինակ է. Աշոտյան

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության օրինակ է. Աշոտյան

Ալբանիայի վարչապետը սիրու՞մ է Մելոնիին․ կրքոտ գրկախառնություն՝ Երևանում (լուսանկար)


Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լուսանկարվելու արարողության ժամանակ աչքի է ընկել Իտալիայի վարչապետ Ջոր…

Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»


Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիսսներ» է անվանում ու Արցախի ղեկավաներին ՝«պատերազմական հանցագործներ»,իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թ…