Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Վարչապետը կարևորել է պարոն Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։

Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ

Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Զելենսկու հանդիպումը (տեսանյութ)

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Զելենսկու հանդիպումը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

«Եվրոչինովնիկների այցը բացառապես մի խնդիր է լուծում»․ Արմեն Հովասափյան

«Եվրոչինովնիկների այցը բացառապես մի խնդիր է լուծում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենց այս պահին, Փաշինյանի անհեռատես ու անհաշվարկ քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու, ցավոք սրա մասին շարքային հայրենակիցը չի գիտակցում, կամ ուղղակի չի ուզում դրա մասին բարձրաձայնել։
     Եվրոչինովնիկների այս այցը, ինչքան էլ Փաշինյանը փորձի ներկայացնել «աննախադեպ» ու «պատմական», բացառապես մի խնդիր է լուծում․ ամեն գնով Նիկոլին պահել իշխանության, և հանձինս նրա Հայաստանում ստեղծել մաքուր հակառուսական կենտրոն։
     Ասածս ապացուցելու համար պետք է ընդամենը նայել, թե րոպեներ առաջ ի՞նչ հակառուսական «բոցաշունչ» ելույթ ունեցավ Զելենսկին մարզահամերգայինում։ Սրան էլ կարող ենք հավելել Տիխանովսկայային Երևանում դասախոսություն կարդալու դրվագը և պատկերը դառնում է պարզ ու հասկանալի։
     Այսինքն՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 2018-ին տեղի ուենցած «գունավոր հեղափոխության» արմատներն ուր են գնում, տեսնում, թե այսօր ՀՀ-ում պաշտոնյաներն ինչ խոսույթ են ունեցել, ինչով են զբաղվել մինչև 2018-ը, ինչ ակցիաներ են կազմակերպել ու իրականցնել, և այսօր ինչ «սաստավ» են կանչել (Սանդուն էլ ձեզ նվեր) և կհասկանանք, թե ուր է տանում Փաշինյանը Հայաստանը։
     Ներկայումս տեղի ունեցող այս տեսարանները Փաշինյանին հունիսի 7-ին լրացուցիչ ընտրազանգված ապահովելու խնդիր լուծելուց բացի, Հայաստանի համար ոչ մի էական շոշափելի արդյունք իր մեջ չի պարունակում։ Ընդամենը որշակի չկողմնորոշված մարդիկ տեսնելու են այս գեղեցիկ շոուն, որոշակի ոգևորվածություն են ապրելու և հունիսին իրենց ձայնը տալու են Քպ-ին՝ չհասկանալով, որ այդ կերպ ՀՀ ինքնության վրա վերջնականորեն դնում են տապանաքար։
     Ըստ էության՝ իշխանությունը փորձում է արտաքին ակտիվությունը ներկայացնել որպես ներքին հաջողություն՝ ստեղծելով «պատմական պահի» տպավորություն։ Սա հիշեցնում է ուշ խորհրդային շրջանի մեխանիզմները, երբ արտաքին հանդիպումները և հայտարարությունները ներմուծվում էին որպես ներքին լեգիտիմության աղբյուր։ Հարկ է նշել, որ նման մոդելը աշխատում է միայն այն դեպքում, երբ արտաքին արդյունքները նյութական են՝ ներդրումներ, անվտանգային պայմանագրեր, շոշափելի տնտեսական օգուտներ, հակառակ դեպքում այն արագորեն բացահայտվում է որպես շոու՝ զրո քաղաքականություն։
     Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է միաժամանակ թուլացնել իր ավանդական անվտանգային կապերը՝ առանց նորերի լիարժեք կառուցման, և ներգրավվել մեծ խաղացողների մրցակցության մեջ՝ առանց այդ մրցակցությունը կառավարելու համար բավարար ռեսուրսների։ Ողջ գործընթացը մեծապես ծառայում է ներքին լսարանների մոբիլիզացիային՝ քողարկելով այն փաստը, որ հստակ ձևակերպված և հաշվարկված ռազմավարություն այս պահին տեսանելի չէ։
     Հ․գ․ Լսելով եվրոպացիների ելույթները, նրանց դատարկ պաթոսն ու պոպուլիզմը, հասկացա, որ Փաշինյանի էպոտաժային կերպարից ոչնչով չտարբերվող արարածներ են»։

Պուտինի անվտանգությունը խստացվել է․ մահափորձի մտավախություն կա․ ԶԼՄ

Ռուսաստանի նախագահի անվտանգության համար պատասխանատու Դաշնային պաշտպանության (թիկնազորի) ծառայությունը զգալիորեն ուժեղացրել է Վլադիմիր Պուտինի պաշտպանության մ…

Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը

Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը

Սամվել Կարապետյանի հորդորից հետո Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, դադարեցրել է հացադուլը․ այս մասին «Ազատությանը» փոխանցել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանն ապրիլի 27-ին ձերբակալվել էր ընտրակաշառքին վերաբերող վարույթի շրջանակում, այնուհետև կալանավորվել 2 ամսով։ Ապրիլի 29-ից նա հացադուլ էր հայտարարել։

«Հայաստանն ընդամենը այս գագաթնաժողովը հյուրընկալող երկիր է»․ Վարդուհի Սարգսյան

«Հայաստանն ընդամենը այս գագաթնաժողովը հյուրընկալող երկիր է»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք չէ այս գագաթնաժողովը ներկայացնել որպես պատմական իրողություն Հայաստանի համար, այն պարզապես ԵՄ հերթական քաղաքական գագաթնաժողովն է և Հայաստանն ընդամենը այս գագաթնաժողովը հյուրընկալող երկիր է, այն պետք չէ ներկայացնել նաև որպես ՀՀ-ի կողմից իրականացվող հակառուսական գործընթաց, քանի որ այդ ընկալումով եթե առաջնորդվենք՝ պետք է առհասարակ դադարեցնենք ԵՄ-ի հետ որևէ շփում»։

Եվրոպական ներգրավվածությունը պետք է մնա խիստ չեզոք. հայտարարություն

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ՝ Եվրոպայի տարբեր երկրներում գործող հայկական համայնքների ներկայացուցիչների հայտարարությունը Մենք՝ Եվրոպայի…