Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զբոսնում է Երևանում և լուսանկարվում քաղաքացիների հետ

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զբոսնում է Երևանում և լուսանկարվում քաղաքացիների հետ

Ժամանեցի Երևան՝ երկու կարևոր հանդիպումների համար. ԵԽ նախագահը գրառում է արել

Ժամանեցի Երևան՝ երկու կարևոր հանդիպումների համար, գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան

«Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Երեքշաբթի օրը մենք կունենանք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»,-գրել է նա։

ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը

Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։


Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները արդյունավետ քննարկում են ունեցել Հայաստան-Կանադա գործընկերության զարգացման ուղղությամբ։

«Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները»,- գրել է նա։

Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Էմանուել Մակրոնին օդանավակայանում դիմավորել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարո՞ղ է վերջը դուք իրականում Լոռու մարզպետի պաշտոնի համար եք պայքարում. Քոչարյանի հետ պայմանավորվածությունը դա՞ է. Ալեքսանյանը՝ Կալուգացի Սամոյին

Աժ ՔՊ խմբակցուլյան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«…վերջում կմնա Լոռու մարզը, քանի որ մենք դա ոչ մեկի չենք տալու, պայքարելու ենք դրա համար…»։ 

Փայլուն այս միտքը այսօր երկնել է Կալուգացի Սամոն։ Անկեղծ ասած հարցերս շատ են. 

1. Բա էն մնացած մարզերը հե՞չ։ 

2. Որ ասում եք,- «պայքարելու ենք»,- ո՞նց եք պայքարելու։ Ձեր ու ձեր եղբոր 4 տղաները բանա՞կ են գնալու վերջապես։ 

3. Մնացած մարերի ժողովուրդն էլ դե հեչ, հո ձեր պես պայքարող չի, հա՞։ 

4. Կարո՞ղ է վերջը դուք իրականում Լոռու մարզպետի պաշտոնի համար եք պայքարում։ Քոչարյանի հետ պայմանավորվածությունը դա՞ է, Լոռու մարզպետի պաշտո՞ն։ 

5. Իրոք կարծում եք, որ Արեն Մկրտչյանից հետո կկարողանաք արժանի մարզպետ լինե՞լ։ Լու՞րջ։

Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Մաղթենք լավ եղանակ:

Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Մաղթենք լավ եղանակ:

Հայաստան է ժամանել ԵՄ պատվիրակությունը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: