
Մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շ…
Author: Julbaz
Սամվել Կարապետյանի ազատ տեղաշարժը սահմանափակելով նպատակ ունեն խոչընդոտել նրա շփումն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հետ. Մելոյան
Իրանն ԱՄՆ-ին 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկ է ներկայացրել
«Իմ ՔՊ-ական ախպե՛ր, անմխիթար ճամփեքի հարցն ինձ խի՞ ես տալիս»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Մարկո Ռուբիոն կայցելի Վատիկան և Հռոմ․ Reuters
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կայցելի Հռոմ և Վատիկան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իտալիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
AFP-ի աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ռուբիոն կհանդիպի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
Իտալական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հանդիպում տեղի կունենա նաև Իտալիայի պաշտպանության նախարարի հետ:
Չի նշվում, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն առանձնազրույց կունենա Հռոմի պապի հետ։
Զանգվածային հարձակում Պրիմորսկի նավահանգստի վրա. ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական 60 դրոն է որսացել
Զանգվածային հարձակումը, որի առանցքային թիրախը Պրիմորսկ նավահանգիստն էր, հետ է մղվել Լենինգրադի մարզում, խոցվել է թշնամու ավելի քան 60 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
Մարզպետը նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքներն արդեն վերացվել են, նավթամթերքի արտահոսք չի գրանցվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը Ռուսաստանի 16 մարզերում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 334 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Սմոլենսկի մարզում կան տուժածներ։ Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինի խոսքով՝ երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են, երբ խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում։
Ասեմ՝ որն է հիմնական նպատակը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ ընտրական գործընթացում իրենց նկատմամբ հավասարության սկզբունքը խախտվում է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցո…
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Արտուշ Գրիգորյանը

