Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մայրաքաղաք Երևանի կենտրոնում զբոսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Նախագահ Մակրոնի հետ մի քիչ քայլեցինք Երևանի Աբովյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- գրել է վարչապետը:

Տեսանյութում քաղաքացիները մոտենում են քաղաքական գործիչներին, ողջունում նրանց ու ծափողջյուններով դիմավորում:

Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Աշխարհ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում՝ տեխնիկական խնդրի պատճառով, երբ Մադրիդից ուղևորվում էր դեպի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, կիրակի օրը հաղորդել է Իսպանիայի պաշտոնական EFE լրատվական գործակալությունը։

EFE-ն, հղում անելով վարչապետի աղբյուրներին, հայտնել է, որ Սանչեսին Հայաստան տեղափոխող պաշտոնական Airbus A310 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում՝ տեխնիկական խնդրի պատճառով։

Խափանումը որակվել է որպես աննշան, սակայն պահպանվել են արձանագրային ընթացակարգերը։ Սանչեսը գիշերն անցկացրել է Անկարայում և վաղ առավոտյան շարունակել ուղևորությունը դեպի Երևան։

Սանչեսը նախկինում բաց է թողել Ուկրաինայի վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Փարիզում կայացած հանդիպումը՝ ինքնաթիռի անսարքության պատճառով։

Այդ ժամանակ Falcon տիպի ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով վերադարձել է Մադրիդ՝ թռիչքի կեսից, և Սանչեսը հանդիպմանը մասնակցել է վիրտուալ եղանակով։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ

Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրերին դիմավորելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց մարզահամերգային համալիր:

ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ

Տեսանյութեր

ՀՀ կառավարությունը ներկայացրել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ տեսանյութով:

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Երևան

Աշխարհ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը:
 
Կառավարությունից հայտնել են, որ Հայաստան է ժամանել նաև Մ

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:

Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կլինեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին: