Չնախատեսված կանգառ Գավառի Հացառատ թաղամասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

29.04.2026, 12:02

Հասարակություն

Կոճակս էր պոկվել, մտա կարելու. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը ողջունել է
Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում
քննարկվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն ու գործարկումը։ Այդ մասին նա գրառում
է կատարել X-ի իր էջում։

 

«Այսօր կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապակցվածության
և խաղաղության համար։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Կարսում՝ հայտարարելու Գյումրի–Կարս
երկաթուղու վերականգնման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս երկաթուղին
ավելի քան մեկ դար հանդիսացել է կենսական առևտրային և տարանցիկ ուղի՝ միավորելով տարածաշրջանը
մինչև 1993 թվականի հուլիսը, երբ վերջին գնացքը հատեց Թուրքիա–Հայաստան սահմանը։

 

Այս առաջընթացը արտացոլում է «Թրամփի միջազգային
խաղաղության և բարգավաճման ուղու» տեսլականը, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը
կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի արդյունքները։

 

Ես ողջունում եմ Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝
ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը։ Ձևավորվում է նոր՝
ավելի փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկաս, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում
կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- գրել է նա։

Ընտրակաշառք տվողները, վերցնողները և ծախված լրատվամիջոցները պիտի վախենան․ Ռուբինյան

29.04.2026

Քաղաքականություն

Ընտրակաշառք տվողները, վերցնողները և ծախված լրատվամիջոցները պիտի վախենան․ Ռուբինյան

Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցով գտնվում է Երևանում:

Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։ Հայկական կողմից էլ համանախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:

Կոճակս էր պոկվել, մտա կարելու. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դերձակը կարում իր հագուստի պոկված կոճակը:

«Կոճակս էր պոկվել, մտա կարելու»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Կոլա-պերաշկի» գործով ձերբակալվել է Վրույր Այվազյանը. ձայնագրություն էր հրապարակվել

Տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես թե երկու անձինք քննարկում են հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցեր:

Ըստ խոսակցության՝ այն ներառել է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր: Ձայնագրության մեջ անձերից մեկը դժգոհում էր, որ կարկանդակի (պերաշկի) փոխարեն կարելի էր հոթ-դոգ տալ:

Ձայնագրության մեջ նաև ասվում էր, որ 3000 դրամ են տալու (հավանաբար յուրաքանչյուր անձին):

Ըստ հրապարակումների՝ ձայնագրությունում Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաքներին տանելու մասին էր խոսքը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել էին մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Քննչական կոմիտե։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մյուս անձին՝ Վրույր Այվազյանին, իրավապահները որոնում էին: Մեզ հասած տեղեկություններով՝ նրան արդեն հայտնաբերել են և ձերբակալել:

Վրույր Այվազյանը եղել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում է ներառված:

Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանումադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։

Քաղավիացիայից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել: