Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին


Թուրք պատմաբան Ահմեթ Գյուրելը ներկայացրել է թուրք-հայկական հարաբերությունների մասին իր ուսումնասիրությունները՝ հիմնված օտար աղբյուրների վրա։ Հեղինակը նշում է…

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Բաղայի

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում հանդիպում չի ծրագրում ամերիկացի բանակցողների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Դիվանագետը նշել է, որ Արաղչին հակամարտության կարգավորման ուղիները կքննարկի Պակիստանի իշխանությունների հետ, այլ կերպ ասած՝ Թեհրանի դիրքորոշումը կփոխանցվի Իսլամաբադին։

Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը

Դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով, հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը:

Ազատագրված հայրենիքում հիշատակի օրերն այլ իմաստ ունեին

«Հաղթես հավիտյան, բանակ հաղթական, դեռ պիտի մտնես Վան, Կարին, Արդահան»։ Այս տողերը գրված էին ազատագրված Քարվաճառի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ. առաջին բանն էր, որ աչքի էր զարնում դպրոց մտնելիս։ 

Այս տողերը Քարվաճառում պաթետիկ չէին հնչում։ Հայոց հաղթական բանակն ազատագրել էր Քարվաճառը։ 

Դարերի ընդմիջումից հետո, շարունակաբար հող ու պետականություն կորցնելուց հետո, հայոց բանակը հայրենի հող էր ազատագրել՝ Շուշի ու Քարվաճառ, Դադիվանք ու Գանձասար։ 

Ազատագրված հայրենիքում ամեն ինչ այլ իմաստ ուներ. ազատագրված հայրենիքում կառուցված դպրոցը, մշակույթի կենտրոնը, մարզադաշտն ու ամեն վերաբնակչի տունը հաղթանակի ու վերահայացման իմաստ ունեին։ 

Քարվաճառում այլ կերպ էին ընկալվում նաև մեծ կորուստների ու հիշատակների օրերը։ 

Հայոց ցեղասպանության ոգեկոչումն ամեն տարի տեղի էր ունենում նույն սցենարով. ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերթ քաղաքի մի ծայրից մյուսը՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, երթ դեպի նույն հուշարձանն ու հիշատակի միջոցառում՝ Քարվաճառի մշակույթի տանը։ 

Երթի հիմնական մասնակիցները Քարվաճառի երեխաներն էին. հայոց ազատագրված հողում ծնված երեխաները, որոնք իրենց գոյությամբ ու Քարվաճառում ապրելով՝ ցեղասպանության հրեշավոր նպատակի լավագույն պատասխանն էին. մենք ոչ միայն չէինք ոչնչացել որպես ազգ, այլ նաև հայրենիք էինք ազատագրել, որտեղ հայ երեխաներ էին ծնվում։ 

Քարվաճառի մշակույթի տան սաները, թեկուզ երբեմն անվարժ, ազգային պարեր էին պարում ու հայրենասիրական երգեր երգում։ Այդ երգերը ազատագրված հայրենիքի լիիրավ տերերի շուրթերից հնչում էին ամենաանկեղծ ու ազդեցիկ ձայնով, ու լսածս բոլոր երգերից ամենահուզիչն էին։

Ազատագրված հայրենիքն իրենց ծննդավայր ունեցող երեխաներն ու պատանիներն այսօր տեղահանված են ու հայրենազուրկ, նրանց ծննդավայրը՝ կորցնելուց զատ նաև մոռացման մեծ վտանգի առաջ։

Ցեղասպանության տարելիցի օրերն առավել հուսաբեկ ու անպատասխան են դարձել…

Թամարա Գրիգորյան

ԱՄՆ-ն Իրանի հետ կապերի պատճառով 344 միլիոն դոլարի կրիպտոարժութային ակտիվներ է սառեցրել

Մենք հետևելու ենք այն գումարներին, որոնք Թեհրանը հուսահատորեն փորձում է հանել երկրից․․․

Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն

«Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության և «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև…

«Հրապարակ». Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն


Նախօրեին հրապարակվեցին հունիսի 7-ին մասնակցող քաղաքական ուժերի հայտերը, եւ պարզ դարձավ, որ 19 ուժ է հայտ ներկայացրել: Այս անգամ խորհրդարանական ընտրություններ…

«Հրապարակ». Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն


Նախօրեին հրապարակվեցին հունիսի 7-ին մասնակցող քաղաքական ուժերի հայտերը, եւ պարզ դարձավ, որ 19 ուժ է հայտ ներկայացրել: Այս անգամ խորհրդարանական ընտրություններ…

Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ

Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ

Վրաստանից պնդուկի արտահանումն աճում է. Որքան է արտահանվել դեպի Հայաստան

Վրաստանից պնդուկի արտահանումը շարունակում է աճել արժեքային արտահայտությամբ՝ չնայած մատակարարվող ծավալների որոշակի նվազմանը։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

2026 թվականի մարտին Վրաստանն արտահանել է շուրջ 1,3 հազար տոննա պնդուկ՝ 14,3 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալը նվազել է 8%-ով, մինչդեռ արժեքը աճել է 39%-ով, ինչը վկայում է միջազգային շուկայում գների բարձրացման մասին։

Վրացական պնդուկի հիմնական արտահանման շուկաները Եվրամիության երկրներն են՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Հունաստանը։ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը այս երկրներ է արտահանվել շուրջ 10,7 հազար տոննա պնդուկ։

Այնուհետև հիմնական գնորդների շարքում են Սիրիան՝ 1,1 հազար տոննայով, Ռուսաստանը՝ 557 տոննայով, և Հայաստանը՝ 516 տոննայով։

Փորձագետները նշում են, որ գների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես առաջարկի սահմանափակումներով, այնպես էլ եվրոպական շուկաներում պահանջարկի կայուն բարձր մակարդակով։