Գնացքների բախում Ինդոնեզիայի մայրաքաղաքում. 14 զոհ և մոտ 100 վիրավոր

Երկաթուղային օպերատորը երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ փրկարարները ավարտել են բեկորների մեջ մնացածների…

Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքը

Ռուսական պետական «Անկեղծ նշան» պիտակավորման համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը առցանց և ոչ առցանց խանութներում: Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը РБК-ին հայտնել է, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնց վաճառքն այժմ արգելափակված են ստուգման համար։

Կասեցումը պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։

Արգելվել են 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը»:

Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ»

Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ»

Թրամփը խախտել է թագավորական արարողակարգը

Թրամփը խախտել է արարողակարգը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ հանդիպման ժամանակ՝ թեթևակի դիպել է նրա ուսին։

Արարողակարգի համաձայն՝ արգելվում է դիպել միապետին․ հայտնում է Daily Mail-ը։

Նշենք, որ Չարլզ III-ը պետական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ապրիլի 27–30-ը։ Նախատեսվում է, որ նա ելույթ կունենա Կոնգրեսում և կհյուրընկալվի Սպիտակ տանը։

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին նավթատարների առգրավումից հետո ծովահենությունն օրինականացնելու մեջ

Սա ծովահենության և զինված կողոպուտի ուղղակի օրինականացում է բաց ծովում», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում…

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներով իրանական ավիաընկերություններին ծառայություն մատուցող կազմակերպությունների նկատմամբ

Նա նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «չի տատանվի միջոցներ ձեռնարկել իրանական ընկերությունների հետ գործարք…

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ հարաբերություններում առկա հիմնական խնդիրը

Միջուկային հարցն է պատճառը, որ մենք առաջին հերթին զբաղվում ենք դրանով։ Եթե Իրանը պարզապես արմատական ​​երկիր…