Լույս չի լինի Երևանի 7 վարչական շրջաններում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15Ա, 17 շենքեր, Այգեստան 7-րդ փողոց 1–18 առանձնատներ, Հ. Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ, Իսակովի պողոտա 26 շինություն,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00-17:00 Դավիթ Անհաղթի փողոց 10-18 շենքեր, Գոգոլի փողոց 24/23 շենք և 2-26 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 Հակոբյանց, Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան փողոցներ մասնակի, Սիսակյան փողոց 22 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

11:00-17:00 Գ․ Նժդեհի փողոց 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փողոց 59, 61, 63, 63Ա, 63Բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44, Չեխովի փողոց 47 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 48, 50, 52, 57Ա, 59Ա,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00–16:00 Արշակունյաց պողոտա 18, 18Ա, 18Բ, 18Գ, 18Դ, 18Ե, 18Զ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

13:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ, «Զորախաչ» ՍՊԸ, «Կամուրջ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

11:00-14:00 Աբովյան համայնք, «Քարափ» և «Ուռենի» ենթակայանների հարակից այգետնակներ, Աբովյան քաղաք՝ Ի․ Զաքարյանի անվան այգի,
11:00–15:00 Հրազդան քաղաք՝ մասնակի, «Տրեստ-Շինինդուստրիա» ՍՊԸ, Երկաթ Բետոնե արտադրամաս, «ՍԴՄ կենտրոն» ՍՊԸ և հարակից բաժանորդներ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ գյուղեր, Զառ գյուղ մասնակի,
11։00-17։00 «Զատիկ» մանկատան տնտեսական գոտի (գոմեր) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաբեր գյուղի հանքարդյունաբերական տարածք, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–12:30 Գավառ քաղաք՝ Ազատության փողոց 21, 23, 24, 25, 26, 33, 34, 36, 39, 41, 47, 48, 70, 62, 67, 42, 46, 53, 61, 43, 69, 50, 57, 55 շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, նախկին «Յունիբանկ» ընկերություն, «Դոմիկներ» տարածք, «Օժանդակ դպրոց», «Գյուղատնտեսական քոլեջ», «Սովխոզի մուտք»,

11:30–12:50 Վարդենիս քաղաք՝ Զորավար Անդրանիկի փողոց մասնակի,
14:00–15:00 Վարդենիս քաղաք Վիկտոր Համբարձումյան փողոց մասնակի,
11:00-16:00 Վարդենիս քաղաք՝ Իսակովի փողոց մասնակի,
13:00–14:30 Գավառ քաղաք՝ Միքայելյան փողոցի առանձնատներ, «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ, Ազատության փողոց մասնակի, Միքայելյան փողոցի փակուղի, Միքայելյան 2-րդ նրբանցք «Փեփոյի ձոր» տարածք, դատախազության շենք, Գավառի պետական համալսարան, Գավառի կենտրոնական հիվանդանոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, «Գավառ» ՍՊԸ գազալցակայան, Օգոստոսի 23-ի փողոցի առանձնատներ, Աստղձոր, Զոլաքար համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Իրանը հայտարարել է, որ ինքն է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը

ԱՄՆ-ն և Իսրայելը խախտում են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը, իսկ Իրանն այդ ջրային ուղու պաշտպանվածության երաշխավորն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։

«Իրանը միշտ էլ եղել է Հորմուզի նեղուցի անվտանգության և կայունության երաշխավորը, և վերջին 40 օրերի ընթացքում նրա անվտանգության խախտումը պարզապես ԱՄՆ-ի և սիոնիստական ​​վարչակարգի պարտադրված պատերազմի արդյունքն է», – նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:

Ապրիլի 13-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի երկու կողմում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։

Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ անկախ տարաձայնություններից․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է՝ անհրաժեշտ է ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների:

«Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալությունը, այս անգամ՝ կին քաղաքական գործչի։

Բազմաթիվ քաղաքացիներ այսօր իրենց քաղաքական ակտվիության համար այս իշխանության կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել ու ձերբակալվել։ Իրենց իշխանությունը պահելու համար նրանք շարունակելու են այս գործելաոճը»,- նշել է նա։

Զենք, բիզնես, կապեր․ ո՞վ է իրականում վերահսկում պահնորդական ոլորտը Հայաստանում

Հայաստանում գործում է 100-ից ավելի պահնորդական ընկերություն, որոնք իրականացնում են ֆիզիկական պահպանություն, օբյեկտների հսկողություն, ուղեկցում, երբեմն նաև՝ անվտանգության խորհրդատվություն։

Դրանից են «Արդիան գրուպ», «Ֆոքս գրուպ», «Փրոթեքշըն», «Գարդիան» և բազմաթիվ այլ ՍՊԸ-ներ, որոնց ղեկավարնները կապվում են ուժային կառույցների նախկին կամ ներկա պաշտոնյաների հետ: Պահնորդական մեծ ընկերությունները սերտ կապեր ունեն խոշոր բիզնեսների հետ, սպասարկում են առևտրային կենտրոններ, հանքարդյունաբերական կազմակերպություններ և այլ կարևոր օբյեկտներ։

Միևնույն ժամանակ, կան նաև փոքր ընկերություններ, որոնք գործում են ավելի սահմանափակ ռեսուրսներով։ Թեև ոլորտը կարգավորվում է օրենքով, սակայն երբեմն դժվար է պարզել՝ ովքե՞ր են իրական շահառուները, ի՞նչ կապեր և ի՞նչ անցյալ ունեն նրանք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրազենի հետ կապված վերջին դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ պահնորդական ծառայություններ, սակայն իրական անվտանգություն, որպես համակարգ, փաստացի չի ապահովվում։

Նման ծառայությունները հաճախ գործում են ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան «ուժային ներկայություն ապահովելու» տրամաբանությամբ։

Մի շարք ընկերությունների տվյալներ թերի են, իրական սեփականտերերը հաճախ չեն երևում։ Որոշ ընկերություններ գործում են քաղաքական հովանավորության պայմաններում։

Օրինակ «Փրոթեքշըն» ՍՊԸ-ի անունը կապվում է նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվան հետ։ Այս ընկերությունը հանդիսանում է Հայաստանի մասնավոր անվտանգության ոլորտի առանցքային խաղացողներից մեկը:

Այն հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացված է պահնորդական և թիկնապահական գործունեության մեջ: «Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոնի տվյալներով փաստաթղթում նշվում է Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի անունը, ինչից պարզ է դառնում, որ «Փրոթեքշըն» ՍՊԸ-ի տնօրենը նախկին Ռուբեն Հայրապետյանի որդին է և 100% բաժնեմասով հանդիսանում է միակ հիմնադիր-սեփականատերը:

Հայրապետյան ազգանունը կապվում է նաև անվտանգության ոլորտի այլ նախաձեռնությունների հետ, սակայն «Փրոթեքշըն» ՍՊԸ-ն մնում է նրա հիմնական և ամենաճանաչելի բիզնես ակտիվը:

«Ֆոքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բաբակեխյանը ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է։ Երկար տարիներ ծառայել է իրավապահ համակարգում։ Զբաղեցրել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։ Նախկինում աշխատել է նաև որպես Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի տեղակալ։

Ներկայում նա հանդիսանում է «Ֆոքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը, որն իրականացնում է մասնավոր պահնորդական ծառայություններ։ Նրա անունը մամուլում հաճախ շրջանառվել է տարբեր աղմկահարույց քրեական գործերի (օրինակ՝ «ֆինանսական բուրգի» գործը) շրջանակներում, որտեղ նա հիմնականում հանդես է եկել որպես վկա։

Պահնորդական մեկ այլ ընկերություն՝ «Գարդիան» ՍՊԸ-ի և դրա ղեկավար Խաչիկ Կարապետյանի վերաբերյալ պաշտոնական և բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալ տվյալները. ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և պետական գնումների համակարգի փաստաթղթերի՝ Խաչիկ Սեյրանի Կարապետյանն ի պաշտոնե հանդիսանում է «Գարդիան» ՍՊԸ-ի տնօրենը և ընկերության միակ բաժնետերը:

«Գարդիան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին: Այն մասնագիտացված է մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում: Նույնանուն մի ՍՊԸ էլ՝ «Գարդիան գրուփ»-ն է։ Առաջին հայացքից կարծես՝ նույն անուններն են, բայց տվյալներից պազ է դառնում, որ այս ընկերության ղեկավարը Լ. Վարդապետյանն է։ Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և պետական գնումների համակարգի փաստաթղթերի՝ Լ. Վարդապետյանը Լևոն Ռուբիկի Վարդապետյանն է, որն այս ընկերության 100% բաժնետերն է:

«Գարդիան գրուփ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին: Այն գործում է մասնավոր պահնորդական և անվտանգության ծառայությունների ոլորտում: Պահնորդական անթիվ ընկերությունների դեպքում էլ չկարողացանք պարզել, թե ով է իրական սեփականատերը, ինչ պատասխանատվություն են կրում պահնորդների մասնակցությամբ դժբախտ դեպքերի կամ խախտումների պարագայում։

Oragir.News-ը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից պարզաբանում խնդրեց, թե պահնորդական ընկերությունները վերահսկվո՞ւմ են ոստիկանության կողմից։

«Այդ ընկերությունները մեզանից լիցենզիա են ստանում։ Եթե զենքի օգտագործման կամ կրման կանոնները խախտվում են, ապա սկսվում է քրեական վարույթ։ Այդ վարույթի շրջանակում կարող է նաև մեր վարչության կողմից քննություն իրականացվել՝ կապված տվյալ կազմակերպությանը տրված լիցենզիայի հետ։ Քննարկվում է՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք խախտումը կապված է անձի՞, թե՞ կազմակերպության հետ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին՝ թե ինչպես են ընտրվում ընկերությունների ծառայողները, մեր զրուցակիցը հայտնեց, որ պետական գերատեսչություններում նման որոշումները հստակ կարգավորված են, թե ով որտեղ պետք է աշխատի։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ժամը 16:56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Հասմիկ Մովսիսյան

«Ո՞վքեր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ո՞վքեր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սկսում ենք Նոր շարք.
     . թե ո՞վքեր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով․․․
     . թե ի՞նչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գլխներում և ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ․․․
     . թե ի՞նչով պետք է զբաղվեին կոռուպցիա դեմ պայքարողները․․․
     Հ․Գ․ Նախորդ տարի ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Շիրակի մարզ այցելություններից և մարդկանց սոցիական ծանր վիճակին ծանոթանալուց հետո, փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք ի պաշտոնե այս խնդրով զբաղվող պաշտոնյաները նույնպե՞ս ապրում են նույն պայմաններում․․․
     Շիրակի մարզի ՔՊ-ականներին հաճելի դիտում»։

Այսօր մենք ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին. վարչապետ

15.04.2026, 14:42

Քաղաքականություն

Կողմնորոշվեք՝ հիմա մենք երիտասարդից, հայ մորից վախենո՞ւմ ենք, թե՞ վախեցնում ենք. Պարսիլյան

ՀՀ-ում հարուստ մարդը քաղաքական իշխանություն չպետք է ունենա. Խաչատուր Սուքիասյան