«Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում


Monument Watch-ը ահազանգում է․ «Qərbi Azərbaycan TV» և «Western Azerbaijan Community» հարթակներում հրապարակված նյութերի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 14-ին Բ…

Իրանը շարունակում է նավթ բարձել գերլցանավերի վրա՝ ի հեճուկս ԱՄՆ շրջափակմանը. Bloomberg

Նշվում է, որ նավթի առևտուրը գնալով ավելի կբարդանա, եթե ԱՄՆ-ը շարունակի Թեհրանի նավարկության շրջափակումը…

Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը

Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր…

Ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր մտածողության վրա և ջնջել մեր հիշողությունը․ Զուրաբյանը՝ իշխանությանը


ՀԱԿ փոխնխագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․ «Նիկոլենք Հայոց Ցեղասպանության հարցը փորձում են ներկայացնել որպես «հայրենասիրության կայսերական մոդե…

Ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր մտածողության վրա և ջնջել մեր հիշողությունը․ Զուրաբյանը՝ իշխանությանը


ՀԱԿ փոխնխագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․ «Նիկոլենք Հայոց Ցեղասպանության հարցը փորձում են ներկայացնել որպես «հայրենասիրության կայսերական մոդե…

«Որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց դա բողոքի արտահայտման ձև է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց դա բողոքի արտահայտման ձև է». Ռոբերտ Քոչարյան

«Որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա քաղաքականության մեջ և աշխարհում ընդունված բողոքելու տարբերակ է: Եթե կա երկիր, որի քաղաքականությունը մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» խմբակցության առաջմորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից Թուրքիայի դրոշի այրմանը:

«Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին»․ Մայր Աթոռ (լուսանկար)

«Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
     միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին
     Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին, այդ թվում՝ Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարներին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:
     Հանդիպմանը տիար Բաբայանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում նրանք նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին, ապա ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, ինչպես նաև ծանոթանալու Հայոց Եկեղեցու առաքելությանն ու ազգային-հասարակական կյանքում ունեցած դերակատարությանը։
     Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
     Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրեց, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։
     Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց նաև նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։
     Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ»։