Բենդեր Էնզելիի ուղղությամբ հարվածը կարող է մերձկասպյան երկրներին ներքաշել պատերազմի մեջ․ Զախարովա

Կասպից ծովի ջրային տարածքը միշտ ընկալվել է որպես խաղաղության և համագործակցության անվտանգ գոտի․․․

321 մլն դրամ` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար

Հայաստանի իշխանությունները ավելի քան 320 մլն դրամ են հատկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 23-ի նիստում։

Մասնավորապես, նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Այս նպատակով Կառավարությունը կհատկացնի 321 մլն դրամ, որն ուղղվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ՔԱՄԿ) բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն։

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ»․ Արսեն Ղուկասյան

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ ու դու չես կարող որոշել՝ ով, ինչ, ոնց անի»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով ակցիայի ժամանակ ԱԺ-ից ստացված նամակին, ըստ որի՝ հրաժարվել են քննարկաման համար տրամադրել ԱԺ նիստերի մեծ դահլիճը և առաջարկել այն կազմակերպել փոքր դահլիճում։ «Քեզ էդտեղ նշանակել են դիրեկտոր, դիրեկտորությունդ արա, բայց ոչ թե դու որոշի այս մարդկանց անելիքը։ Դու անարգեցիր և՛ այս ծնողների իրավունքներն ու արժանապատվությունը, և՛ իրենց տղեքի հիշատակը։ Եվ նման մարդը հայ կոչվելու իրավունք չունի, պետության, իշխանությասն գլխին կանգնելու իրավունք չունի»,- շարունակեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը։ Կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը և քննարկումն անցկացնել փոքր դահլիճում։

ՀՀ-ից ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են. վարչապետ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր կառավարության նիստին նշեց որ 2017 թվականի համեմատ ՀՀ-ից ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են.

«Էլի ուզում եմ ընդգծել, որ 2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են: Սա նշանակում է, որ դեպի Եվրամիություն մենք նաև պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները և ոչ միայն դեպի ԵՄ, բայց կա այն փաստը, որ մեր ավիաընկերությունները այդ շուկայից օգտվելու որոշակի սահմանափակումներ ունեն էլի ստանդարտ չներդնելու պատճառով: Մենք այս հարցը դրել ենք դեռևս 2018 թվականից հետո, բայց անընդհատ, ինչպես մի շարք այլ դեպքերում, մտածել են՝ դե լավ, որոշակի ժամանակ է պետք տալ, որպեսզի ոլորտը պատրաստվի: Սա պատահում է խմիչքի դեպքում, սննդամթերքի դեպքում, և այլն, հետո մի օր գալիս ենք, ասում՝ բա ինչու այսպես եղավ: Մենք պետք է սահմանենք ստանդարտ, և այդ ստանդարտը լինի այնպիսին, որ հստակ լինի, և սկզբունքներն աշխատեն: Մենք ավիացիոն անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է, որովհետև, կներեք, մենք ո՛չ մեր սեփական օդանավի արտադրությունն ունենք, ո՛չ էլ գտնվում ենք ավիացիայի ակունքներում: Այդտեղ մենք մեր յուրահատկություններն ունենք և դրանցով պետք է առաջնորդվենք: Սա այն դեպքն է, որ չի ստացվի, և բոլոր-բոլոր հնարավորությունները տրվել են, և մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ, չնայած հիմա էլ  ստացվում է, որ ժամանակ ենք տալիս, մտածում ենք, կգնանք կխորհրդակցենք, կգանք, բայց ես որոշում եմ կայացրել, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ: Մենք պետք է նոր ստանդարտով գնանք, և մենք հիմա այդ որոշումը պարզապես արձանագրում ենք նախնական»,- ասաց նա:

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների»,- հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է. «Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք՝ ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից:

Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ՝ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից»։

Նա նշել է, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ «Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով՝ ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,- նշել է Կարապետյանըև թվաևրկել, թե ինչ պետք է անեն իրենք. «Իսկ ի՞նչ ենք անելու մենք՝ ապահովելու համար սրընթաց զարգացում, առաջին հերթին 24 ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։

Մեծ Բրիտանիայում 18 տարեկանից փոքրերի համար ծխելու ցմահ արգելք է սահմանվել

Մեծ Բրիտանիայում օրենսդիրները ծխախոտի վերաբերյալ ընդունել են նոր սահմանափակումներ, ըստ որոնց՝ 17 տարեկան կամ ավելի փոքր երեխաներն, ինչպես նաև ապագայում ծնված ցանկացած անձ, երբեք՝ ոչ մի տարիքում, չի կարողանա օրինական կերպով ծխախոտ գնել․ գրում է Reuters գործակալությունը։

Ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտների մասին օրինագիծը ծխախոտ գնելու օրինական տարիքն ամեն տարի բարձրացնում է մեկ տարով․ սահմանափակումը վերաբերում է 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց։

 Ըստ օրենքի՝ 18 տարեկանից փոքր անձանց համար արգելվում է նաև էլեկտրոնային ծխախոտի վաճառքը․ սահմանափակումներ կկիրառվեն նաև գովազդների համար։

 Կառավարությունը նշում է, որ միջոցառումները կօգնեն նվազեցնել ծխախոտ օգտագործողների թիվը և կանխել երիտասարդների մոտ նիկոտինից կախվածության առաջացումը։

 

57 մլն ուղևոր և նոր ուղղություններ. Հայաստանը կապվում է Լոնդոնի, Ղազախստանի և Եվրոպայի հետ

Հայաստանի ավիացիոն ոլորտում սպասվում են ռազմավարական նշանակության նորություններ, որոնցից ամենաառանցքայինը Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթի մեկնարկն է և Ղազախստանի ու եվրոպական այլ…