Հզոր երկարաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ․ հայտարարվել Է ցունամիի վտանգ

Սեյսմոլոգները ստորգետնյա ցնցումների ուժգնությունը նախապես գնահատել էին 7,4 մագնիտուդ, սակայն ավելի ուշ այն վերանայվել և բարձրացվել է մինչև 7,5-ի․․․

Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները

Հայաստան

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման և հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դպրոցականները, մանկավարժները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, անհատ քաղաքացիներ։

Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հատուկ տեխնիկայի կիրառմամբ իրականացրել են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

«Մարզի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների և համայնքային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ։

Կարևոր է նշել, որ նման կարգի աշխատանքները շարունակական են լինելու․ ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված է մաքրության և բարեկարգման օր, որի շրջանակում ևս կիրականացվեն հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։

Հայ երկու շախմատիստ աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը․ հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Չեմպիոն դարձավ 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:

Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Շնորհակալություն, շատ շնորհակալություն, հազար անգամ շնորհակալություն․ Արթուր Աբրահամը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը

Քաղաքականություն

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական, ռադիոտեխնոլոգիաների մասնագետ Սերգեյ Բեսկրեստնովը տուժել է ռուսական ԱԹՍ-ների հարձակումից։ Բեսկրեստնովը հայտնի է «Ֆլեշ» անունով։ Նրա տան վրա արձակվել է ռուսական չորս «Շահեդ» տիպի անօդաչու սարք։

«Մեկ կառավարվող ռեակտիվ «Շահեդ»-ը հասել է և խփվել է իմ տան պատին։ Տունս այլևս չկա։ Ես վնասվել եմ, բայց գլխավորն այն է, որ հրաշքով ողջ եմ մնացել»,- գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկար։

Նախկինում Կիևի մարզի ռազմական վարչության ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել էր, որ գիշերային հարձակման ժամանակ տարածաշրջանում տուժել է մեկ անձ՝ 1974 թվականին ծնված տղամարդ, ում վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։ «Ֆլեշ»-ը ծնվել է 1974 թվականին։

«Սա ևս դավաճան է»․ Մանուել Մանուկյան

«Սա ևս դավաճան է»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էս պահից սկսած հայտարարում եմ, որ Արթուրիկը չատլախ լակոտ է ինձ համար, թքած ունեմ սրա վրա, քամակ մտնող, քծնող, Արցախը ուրացածին գովեստի խոսքեր ասող դիշովկա։ Հազարավոր տղերքի արյուն ուրացող մի շակալ։ Մինչև այս պահը հարգել եմ որպես մարզիկ, բայց հիմա ասում եմ, որ սա ևս ինձ համար դավաճան է։ Թե բա՝ կմնա սերունդների համար, սերունդների համար քո այս տեսանույթը և նկարները կմնան, թե ոնց էիր քծնում և Ալիևի չմոյի քամակը մտնում, ով կոնկրետ ինձ ու իմ ընկերներին կռվի ժամանակ ծախեց հողի մեջ։
     Հենց այսպես պատռեք ձեր դիմակները մինչև վերջ և նիկոլի միակ լավ բանը դա էր, որի շնորհիվ ճանաչեցինք ձեր նման արյուն և հող ուրացող շակալների իրական էությունը, հակառակ դեպքում երբեք մեր մտքով չէր անցնի, որ դուք կարողա այսքան տականք լինեք, փողի մեռած շակալներ»։

Ի՞նչ վնասվածք է ստացել Իրանի նոր առաջնորդը․ նոր մանրամասներ

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ոտքի թեթև վնասվածք է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր հոր՝ հանգուցյալ գերագույն առաջնորդի նստավայրին հասցված ա…

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ-ի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որի հետ կապերը կասեցվել էին․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Մենք ուշադիր հետևում ենք ԵԱՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Մենք պատրաստ ենք վերսկսել փոխգործակցությունը։ Այս կառույցի հետ կապերը մեր նախաձեռնությամբ չեն կասեցվել», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդում։

Նա հայտարարել է, որ մայիսին կկայանա «ՀԱՊԿ. միասին՝ հանուն խաղաղության և կայունության» թեմայով միջազգային կլոր սեղան։

«Նախատեսվում է իմ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ», – հավելել է Մասադիկովը։