Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ամերիկյան նավերին իրանական նավի առգրավումից հետո

Թեհրանը հայտարարել է, որ միջադեպը համարում է «ծովահենություն» և մտադիր է շարունակել արձագանքել ԱՄՆ-ի կողմից…

Մեծ Բրիտանիան չի կալանավորում ռուսական նավեր՝ բազմամիլիոն դոլարների հնարավոր ծախսերի պատճառով

Նշվում է, որ լրացուցիչ մտահոգություններ են առաջանում այն ​​​​հնարավորությունից, որ կալանավորված նավերի անձնակազմերը…

Սպասվում են ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)

Սպասվում են ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը, 23-ին կեսօրից հետո, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-22-ին, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

700-ամյա մումիայի ատամում հայտնաբերվել են Ամերիկայում երբևէ չհանդիպած հիվանդության հետքեր

Հետազոտողները կարողացել են վերակառուցել բակտերիայի գրեթե ամբողջական գենոմը՝ օգտագործելով ատամի հյուսվածքում պահպանված հնագույն ԴՆԹ-ի բեկորները

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանը դիմումները կընդունի միայն առցանց

Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին ՀՀ-ում մեծածավալ միջոցառումները և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի:

Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:

Երևանի քաղաքապետարան

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանը դիմումները կընդունի միայն առցանց

Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին ՀՀ-ում մեծածավալ միջոցառումները և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի:

Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:

Երևանի քաղաքապետարան

Դերասանուհի Աննա Հարությունյանն այցելել է զինծառայողներին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այցելել է զինծառայողներին: Դերասանուհին սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել այցից՝ կիսվելով նաև հուզիչ գրառմամբ։

Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել հայ զինվորին՝ արժևորելով նրանց ամենօրյա անձնուրաց ծառայությունն ու նվիրվածությունը։

Նա մասնավորապես գրել է․ «Խոնարհումս քեզ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, որ ամեն օր սեփական կյանքը վտանգելով՝ պահպանում ես մերը»։

Այցի շրջանակում զինվորները դիտել են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը հենց Աննա Հարությունյանն է։

Այս հանդիպումն առանձնահատուկ ջերմ մթնոլորտում է անցել. տղաները հնարավորություն են ունեցել ոչ միայն դիտելու ժապավենը, այլև անմիջականորեն զրուցելու դերասանուհու հետ և կիսվելու իրենց տպավորություններով։

Թամարա Քալանթարյան

Կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 20-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է, որ կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը:

«Մայիսի 1-ից կբացվի Անտառայինի հետևում՝ նախագահական նստավայի ետնամասում, արգելափակոցներով փակված ճանապարհը։ Բաղրամյան, Սիլվա Կապուտիկյան, Սարմեն, Վերին Անտառային, Լեռ Կամսար և Լեոնիդ Ազգալդյան փողոցների ծանրաբեռնվածությունը կվերաբաշխվի»։

Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ

Երևանում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։