Շտապօգնության աշխատակիցները կստանան 40.000 դրամ պարգևավճար. Կարապետյանը՝ նրանց աշխատավարձերի բարձրացման մասին
Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են՝ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։
Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։
Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։
Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․
եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝
առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։
Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։
Էլեկտրամոբիլի վարորդ Վահագն Ռաշոյանը նշում է, որ գոհ է փոփոխությունից, և գույքահարկը մոտ 80 հազար դրամից իջել է 29 հազար դրամ։
Էլեկտրամոբիլի վարորդ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքով՝ մեքենայի շարժիչի հզորության նոր հաշվարկով պայմանավորված գույքահարկը 50 տոկոսի չափով նվազել է։
Փոփոխությունը դրական է գնահատում նաև էլեկտրամոբիլի վարորդ Վաղարշակ Աբրահամյանը՝ նշելով, որ գույքահարկը նվազել է՝ դառնալով մոտ 33 հազար դրամ։
Վարորդների խոսքով՝ նախքան Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ՝ բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Նախարարը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի
Տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: