Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահն Ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջայց իրականացրել Պատրիարքության տարածքում:

Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն։

Ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի  Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։

«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։

Ժամը 17։00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

«Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից․ Ջուլհակյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօրվա հարցազրույցումս, գուցե, այդքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ: Իսկ ասելիքս և պդնումս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ հանգամանք, որևէ առանձնահատկություն ինդուլգենցիա չէ օրենքով արգելված արարք, քրեորեն պատժելի արարք անպատիժ, անհետևանք գործելու համար, այդ թվում՝ ընտրական հանցագործություն: Կերակրող մայր, հերոսածին մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից: Ժողովրդավարությունը մեծագույն արժեք է և պաշտպանվելու է ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կողմից: Ցանկացած հակաիրավական քայլ, ցանկացած փորձ խեղաթյուրելու ընտրական գործընթացները, անօրինական ազդեցություն ունենալու ընտրողների ազատ կամահայտնության վրա արժանանալու է կոշտագույն արձագանքի:

Միաժամանակ կրկնում եմ օրեր առաջ ասածս: Կնոջը, երիտասարդ կնոջը ապօրինության, հանցանքի դրդելը և վերջինիս մեջքի հետևում թաքնվելը ուժեղ տղամարդու արարք չէ: Վախկոտ տղամարդու արարք է:

Հ.Գ. Ով խոսի կանանց իրավունքներից, նորածին երեխային կրծքով կերակրելու շտապող գործընկերոջս ՝ Սոնա Ղազարյանի վրա հարձակված, Առողջապահության նախարար, պատերազմում եղբորը կորցրած Անահիտ Ավանեսյանին իր աշխատավայրում ասպատակած Քրիստինե Վարդանյանը թող խոսի տանձից ու խնձորից:

Փաշինյանը փորձում է բացատրել սկանդալային արտահայտությունը. ինչու է ընդդիմադիր քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ»

Ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց ես նախ ասել եմ հետևյալը, որ նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս, մարդկանց անվանում է ժեխ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա և հետո ասում է՝ մենք ընտրություններում հաղթելու ենք, կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։

Այսօր՝ ապրիլի 18-ին, Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկվա ելույթում քաղաքացիներին «շուն ու շանգյալ» անվանելուն։

«Նրանք դրանով մարտահրավեր են նետում ՀՀ քաղաքացիներին, պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին՝ որպես այդպիսին։ Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում «շուն ու շանգյալը» ու բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։

Այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են պատերազմի եռագլուխ, կամ որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։

Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդիմություններ կան, որոնք ո՛չ ժեխ են ասում, ո՛չ շուն ու շանգյալ են ասում։ Ընդհանրապես՝ ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամարտահայտման իրավունք, և, քավ լիցի, իմ մտքով այդպիսի բան չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը և իմ քաղաքական ծագումնաբանությանը։

Իմ քաղաքական զգացողությունն ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը», – ասաց Փաշինյանը։

Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: 

«Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Ուժեղ Հայաստան»-ին աջակցում են նախկինները․ նույն մարմնի երեք գլուխներ են, նույն նպատակի համար են

9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են

Դերասան Պապ Պողոսյանի և պարուհի Մարի Հովհաննիսյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է համացանցային քննարկումների կենտրոնում։

Զույգի ամուսնությունը, որը տեղի էր ունեցել ընդամենը 9 ամիս առաջ և անակնկալ էր շատերի համար, կարծես թե լուրջ փորձության առաջ է կանգնած։ Հետևորդների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ զույգը սոցիալական հարթակների իրենց էջերից հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները։Ավելին՝ նրանք այլևս չեն հետևում միմյանց (unfollow), ինչը ժամանակակից աշխարհում համարվում է հարաբերությունների խզման առաջին ազդակներից մեկը։

Կասկածներն էլ ավելի խորացան մի քանի ուշագրավ դրվագներից հետո։

Պապ Պողոսյանի ծննդյան օրը Մարի Հովհաննիսյանը որևէ հրապարակային շնորհավորանք կամ անդրադարձ չի կատարել։

Օրեր առաջ Մարին ներկա է գտնվել հարսանեկան միջոցառման, որին ներկայացել է միայնակ՝ առանց ամուսնու։

Այս ամենը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել. արդյո՞ք սիրված զույգն այլևս միասին չէ, թե՞ սա պարզապես ժամանակավոր տարաձայնություն է։

Թեև պաշտոնական հայտարարություն կողմերը դեռ չեն արել, հետևորդներն արդեն իսկ ենթադրում են, որ 9-ամսյա ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։