Հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակին․ Rudaw

Իրանից արձակված Hadid 110 տեսակի երկու հարվածային ԱԹՍ-ները հարվածել են Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակին և Էրբիլ նահանգի Փիրմամ շրջանի անվտանգության ծառայության ղեկավարի նստավայրին, հայտնում է Rudaw-ն։

Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում։

Տեղական իշխանությունները հարձակումն անվանել են «լիովին անընդունելի»։ Նրանք նաև նշել են, որ «հարձակումն իրականացնողները պատասխանատու են հետևանքների համար»։

Իտալիան հրաժարվել է Դուբլինի կանոններով հետ ընդունել Գերմանիայից ուղարկված փախստականներին

Բեռլինի և Հռոմի միջև միգրացիոն նոր վեճ է բռնկվել. Իտալիան հրաժարվել է ընդունել ապաստան հայցող երեք անձանց, որոնց Գերմանիան ծրագրում էր վերադարձնել այնտեղ՝ նրանց գործերը քննելու համար։ Բեռլինում կարծում են, որ Դուբլինի համաձայնագրով հենց Իտալիան է պատասխանատու այդ դիմումների համար։

Առաջին նման վերադարձը նախատեսված էր օգոստոսի 19-ին։ Երեք դեպքերից մեկը Սոմալիի 22-ամյա քաղաքացու գործն է, որը, գերմանական իշխանությունների տվյալներով, նախ Եվրամիություն է մուտք գործել Իտալիայի տարածքով, իսկ հետո տեղափոխվել Գերմանիա՝ ազգականների մոտ։

Բեռլինը գտնում է, որ հունիսի 12-ին ԵՄ միգրացիոն նոր պակտի ուժի մեջ մտնելուց հետո նման մարդկանց վերադարձն Իտալիա նորից հնարավոր է դարձել։ Գերմանիան 2025 թվականին ԵՄ երկրներին ուղարկել է միգրանտներին հետ ընդունելու շուրջ 35.9 հազար հարցում, սակայն փաստացի իրականացվել է ընդամենը մոտ 5.4 հազար փոխանցում։

Հռոմը համաձայն չէ այս մեկնաբանության հետ։ Իտալական իշխանությունները պնդում են, որ այս դեպքերը վերաբերում են մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածին, ինչպես նաև հղում են անում հին գործերը փակելու պայմանավորվածությանը։ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին հայտարարել է, որ նախկին պարտավորությունները փաստացի «զրոյացվել են»։

Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. ԱԼՄ-ի բանաստեղծական երեկոն չէ այստեղ. Կարապետյան


Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. ԱԼՄ-ի բանաստեղծական երեկոն չէ այստեղ. Կարապետյան

Հնդկաստանը LNG-ի ներմուծումն ավելացրել է գրեթե 30%-ով

Հնդկաստանը 2026 թվականի հունիսին ներմուծել է 2,659 մլն տոննա հեղուկացված բնական գազ (LNG)՝ 28%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ամսին, երբ ներմուծման ծավալը կազմել էր 2,08 մլն տոննա։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։

Հունիսյան ցուցանիշը վերջին 20 ամսվա առավելագույնն է՝ 2024 թվականի հոկտեմբերից ի վեր։ Տարվա սկզբից Հնդկաստան LNG-ի ներմուծումն աճել է 7%-ով՝ հասնելով 12,844 մլն տոննայի։

Ասիան մեծացնում է LNG-ի պահանջարկը

Հունիսին Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը՝ ամառային պահանջարկի պիկի պայմաններում, զգալիորեն ավելացրել են LNG-ի ներմուծումը։ Միևնույն ժամանակ, մատակարարումների մի մասը վերաուղղվել է եվրոպական շուկայից, որտեղ LNG-ի ներմուծումը նվազել է մոտ 17%-ով։

Եվրամիությունում բնական գազի պահանջարկը հունիսին կազմել է 155 ՏՎտժ՝ 17%-ով ցածր 2022–2025 թվականների հունիսների միջին ցուցանիշից՝ 187 ՏՎտժ։ Նախաճգնաժամային 2019–2021 թվականների միջին ցուցանիշի համեմատ անկումը հասել է գրեթե 30%-ի։

Մերձավոր Արևելքի մատակարարումների խնդիրները

Հնդկաստանը աշխարհագրական դիրքի պատճառով ավանդաբար LNG-ի զգալի մասը ստանում է Մերձավոր Արևելքից։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով այդ ուղղությամբ մատակարարումները կրճատվել են։

Իրավիճակն ավելի է բարդացել շոգ եղանակի պատճառով․ այս տարվա հունիսին Հնդկաստանում ջերմաստիճանները ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի, ինչը մեծացրել է էլեկտրաէներգիայի արտադրության և, հետևաբար, բնական գազի պահանջարկը։

Հունիսին մատակարարումները մասամբ վերականգնվել են․ Հնդկաստան է հասել վեց LNG բեռնափոխադրում Արաբական Միացյալ Էմիրություններից և երկու՝ Կատարից։ Դրանք միասին ապահովել են ամսվա ներմուծման շուրջ 20%-ը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մնացել է Հնդկաստան LNG-ի խոշորագույն մատակարարը՝ հունիսին մատակարարելով 562 հազար տոննա կամ ընդհանուր ներմուծման մոտ 21%-ը։ Խոշոր մատակարարների թվում են եղել նաև Նիգերիան, Օմանը և Անգոլան։

Կատարը լրացուցիչ LNG է գնում ԱՄՆ-ից

Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում QatarEnergy-ն 2026 թվականին ԱՄՆ-ից ձեռք է բերել 33 LNG բեռնափոխադրում, որոնք նախատեսված են Հարավային Կորեայի, Թայվանի, Բանգլադեշի, Հնդկաստանի և Ճապոնիայի համար։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Կատարը փորձում է այդ կերպ փոխհատուցել առանցքային հաճախորդներին մատակարարումների խափանումները այն բանից հետո, երբ Կատարից LNG-ի արտահանումը Հորմուզի նեղուցով ժամանակավորապես դադարեցվել էր։

2025 թվականի արդյունքներով Հնդկաստանը LNG-ի ներմուծման ծավալով աշխարհում զբաղեցնում էր հինգերորդ տեղը՝ զիջելով Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և Ֆրանսիային։

Ներկայում Հնդկաստանում գործում է յոթ LNG ընդունման տերմինալ, որոնց ընդհանուր հզորությունը տարեկան մոտ 48 մլն տոննա է։

Մարդիկ մեր զոհերի մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալու մասին մի խոսեք. Արամ Վարդևանյան

Մարդիկ մեր զոհերի մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալու մասին մի խոսեք. Արամ Վարդևանյան

Այսուհետ ընտանիք չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ. Դավիթ Ղազինյան


Այսուհետ ընտանիք չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ. Դավիթ Ղազինյան

Գյումրու հոգևոր զարթոնքը․ Միքայել Սրբազանի պատարագին՝ մարդկանց աննախադեպ հոսք

Երեկ Գյումրիում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, առանձնահատուկ էր ոչ միայն իր հոգևոր խորհրդով, այլև մարդկանց աննախադեպ մասնակցությամբ։

Սուրբ Յոթվերք եկեղեցուն հարակից տարածքը՝ Վարդանանց հրապարակին կից, ամբողջությամբ լցված էր հավատացյալներով։ Նման բազմամարդություն Գյումրիում վերջին տարիներին եկեղեցական արարողությունների ժամանակ հազվադեպ էր նկատվել։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Տոնի օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ընթացքում օրհնվում է խաղողը՝ խորհրդանշելով տարվա բերքն ու բարիքը։

Սակայն երեկվա բազմամարդության գլխավոր առանձնահատկությունը նաև այն էր, որ շուրջ մեկ տարվա դադարից հետո Գյումրու հավատացյալները կրկին հնարավորություն ունեցան ունկնդրելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մատուցած Սուրբ Պատարագն ու քարոզը։

Տնային կալանքի մեջ գտնվող Սրբազանին վերջին շրջանում դատարանը թույլատրել է մասնակցել եկեղեցական արարողությունների և Պատարագ մատուցել։ Նրա՝ Գյումրիում Սուրբ Պատարագ մատուցելու լուրը, սակայն, երեկ եկեղեցու բակում մարդկանց մեծ հոսքով էր ուղեկցվել։

Շատերը եկել էին ոչ միայն Խաղողօրհնեքի արարողությանը մասնակցելու և օրհնված խաղողը տուն տանելու, այլև՝ Միքայել Սրբազանին տեսնելու, նրա մատուցած Պատարագին մասնակցելու և նրա քարոզը լսելու համար։

Մարդկանց հոսքը հատկապես նկատելի էր Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում․ հավատացյալների բազմությունը տարածվել էր մինչև Վարդանանց հրապարակին հարակից հատվածներ։

Երեկվա պատկերը Գյումրիում վերջին շրջանի ամենամարդաշատ եկեղեցական արարողություններից մեկն էր, որը ցույց տվեց, թե

Միքայել Սրբազանի վերադարձը որքան մեծ ու սպասված է։

Շուրջ 200 մլն դրամի գույքի օտարում և փողերի լվացմանն օժանդակել. Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ…