Ձերբակալվել է Իրանի գերագույն առաջնորդի ազգականը

Ձերբակալվել է Մոհամադ Բաղեր Խարազին։ Նա Իրանի ներկայիս գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ազգականն է։ Ղեկավարում է «Հըզբոլլահ» խմբավորման իրանական թեւը։ Այս մասին հայտնում է Tabnak լրատվական գործակալությունը։ Բարձրաստիճան իրանցի կրոնավորը ձերբակալվել է Կրոնավորների հատուկ դատարանի տված սանկցիայի համաձայն։ Նրան մեղսագրվում է «ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծող գործունեություն»։ Նրա դեմ նաեւ հարուցվել է քրեական գործ, սկսվել հետապնդում։ Իրանի դատական իշխանությունը դեռեւս չի մեկնաբանել բարձրաստիճան իրանցի կրոնավորի ձերբակալման լուրը։

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն, իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է՝ սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը մինչև ժամը 18։00-ն։

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել՝ սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցումը կատարվելու է՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է․ Գալստյանն ընտրվել է

Սիրելի հայրենակիցներ!!!!!

Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ։ Այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է/ ընդդիմությունն իրավունք ունի համամասնորեն ընտրվելու և մաս կազմելու ԱԺ ղեկավար մարմիններին/:

📌Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ ՀՅԴ –ին և Հայաստան խմբկացությանը՝ այս կարևորագույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։
📌Բնականաբար, մեր իրականության և Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել։
📌ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքը դիտում ենք իբրև ծառայություն, հարթակ և գործիքակազմ, որը
կփորձի Հայաստանի իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերել և մեղմել երկրում տիրող
ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։
📌Հանձնաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձագանքող մարմին, այլև պրոակտիվ, մարդու իրավունքների համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։
📌Հայաստանում ոչ միայն պիտի երաշխավորված լինեն մարդու անօտարելի իրավունքները, սահմանադրական նորմերն ու օրենքի գերակայությունը, այլև դրանց իրացումը։
📌Մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է։
📌Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է՝ մասնագիտական հանրության, քաղհասարակության
և հանրության լայն շրջանակների ներգրավվածություն, միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։
Ինձ համար առաջնահերություններ են
📌Բաքվում պատանդառված Հայ գերիների վերադարձը,
📌Քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքական նպատակադրումներով հետապնդումների բացառումը,
📌Միջազգային իրավունքով պաշտպանված
արցախահայության բնական իրավունքները:

Դեպի առավել կենսունակ երկիր, ուր
պաշտպանված են ՀՀ բոլոր քաղաքացիների/ազգային փոքրամասնությունների/ քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքները,
երկիր, որն ունակ է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների
իրավունքներն ու օրինական շահերը։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ!!!!!!

Գրել է Լիլիթ Գալստյանը

Գողություն կատարած անձը ձերբակալվել է. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է

Գողություն կատարած անձը ձերբակալվել է. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական զորավարժությունների կրճատումից հետո ԿԺԴՀ-ն արձակել է մոտ 10 հրթիռ

Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրը ծովի ուղղությամբ արձակել է մոտ 10 կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ, հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, արձակումները տեղի են ունեցել ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Սեուլը հայտարարեցին համատեղ ռազմական զորավարժությունների կրճատման մասին՝ քայլ, որին ԱՄՆ-ը դիմել էր՝ հույս ունենալով վերսկսել երկխոսությունը Փհենյանի հետ։

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ հրթիռները արձակվել են ԿԺԴՀ մայրաքաղաքի շրջանից տեղական ժամանակով մոտ 17:00-ին և շարժվել են երկրի արևելյան ափի ուղղությամբ։ Հարավկորեական զինվորականները ուժեղացրել են վերահսկողությունը և համակարգում են գործողությունները ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։

Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացրել և կոչ է արել Փհենյանին դադարեցնել բալիստիկ հրթիռների արձակումները, որոնք արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով։ Ճապոնիան նույնպես հայտնել է արձանագրված ենթադրյալ հրթիռային արձակման մասին։

Նախօրեին ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հայտարարեցին Ulchi Freedom Shield 11-օրյա համատեղ զորավարժությունների տևողության և ծավալների կրճատման մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր «էապես կրճատել» զորավարժությունները՝ հղում անելով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ին աջակցելուց Հարավային Կորեայի հրաժարմանը։

Սակայն հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, մերժել է այդ ժեստը։ Նա հայտարարել է, որ զորավարժությունների ծավալների և տևողության կրճատումը չի փոխում դրանց «սադրիչ և ագրեսիվ բնույթը» և բավարար հիմք չէ բանակցությունների վերսկսման համար։

Միաժամանակ Կիմ Յո Չժոնը նշել է, որ իր եղբոր անձնական հարաբերությունները Թրամփի հետ «դեռևս հրաշալի են»։ Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ ակնկալում է մինչև տարվա վերջ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ։