Սա էլ ու վերջ… բա հետո՞…

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ինձ հաճախ հիշեցնում է մանկությանս մի պատմություն։ Գորիսի շրջանի Վաղատուր գյուղում էինք ապրում՝ իմ մանկության գյուղում, որն այսօր, ցավոք, նույնպես թշնամու նշանակետի տակ է։ Հասակակիցներս երևի կհիշեն բարձիկ կոնֆետը՝ մեջը ջեմով։ Այդ տարիներին դա իսկական քաղցրություն էր, երազանք, ու հեշտ չէր ճարվում։

Տատս ինձ մի քանի կոպեկ տվեց, որ խանութից կոնֆետ գնեմ։ Գնեցի։ Վաճառողուհին հաստ կիլոգ թղթի մեջ փաթաթեց ու դրեց ձեռքս։ Ճանապարհին մտածեցի՝ մեկը ուտեմ, տատս ի՞նչ պիտի իմանա։ Հետո՝ երկրորդը։ Հետո՝ երրորդը։ Եվ ամեն անգամ ինքս ինձ ասում էի՝ «սա էլ ուտեմ ու վերջ»։

Կես ժամ անց ձեռքիս մնացել էր վերջին կոնֆետը։ Նայեցի ու մտածեցի. «Սա էլ ի՞նչ իմաստ ունի պահել, տատս մեկ է՝ իմանալու է»։ Շարունակությունը չեմ պատմի՝ միայն ասեմ, որ տատիս «դաստիարակության մեթոդը» շատ համոզիչ էր։

Այսօր, նայելով Հայաստանի պետական քաղաքականությանը, այդ պատմությունը նորից եմ հիշում։ Միայն մի տարբերությամբ՝ այն ժամանակ երեխայի ձեռքին բարձիկ կոնֆետ էր, այսօր՝ մի ամբողջ պետություն։

Մեկը վերցվեց, հետո՝ մյուսը։ Հերթում Տիգրանաշենն է։ Ամեն անգամ, կարծես, ասվում էր՝ «սա էլ, ու վերջ»։ Բայց երբ «վերջը» չի գալիս, սկսում ես հասկանալ, որ խնդիրը ոչ թե հերթական «կոնֆետն» է, այլ այն մտածելակերպը, որով պետության անվտանգությունը, տարածքները, հնարավորություններն ու ապագան կարելի է հերթով զիջել՝ սեփական քաղաքական գոյությունը մի փոքր էլ երկարացնելու համար։

Տասնամյակներ են անցել, բայց տատիս «թակը» չեմ մոռացել։ Եվ այսօր մի հարց անընդհատ վերադառնում է. երբ խոսքը մի ամբողջ պետության ճակատագրի մասին է, իսկապե՞ս կարելի է առաջնորդվել տասը տարեկան երեխայի տրամաբանությամբ՝ «սա էլ հանձնեմ, հետո կտեսնենք»։

Պետությունը կոնֆետ չէ։ Իսկ կորցրածը «սա էլ ու վերջ» ասելով հետ բերելը՝ մանկական խաղ չէ։
Երեխան կարող է մտածել՝ «սա էլ ուտեմ, ու վերջ»։ Պետություն ղեկավարող մարդը պարտավոր է մտածել՝ «բա հետո՞»։

Քննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը


Հայաստան


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանդիպումը գործատուների հետ նպատակ ուներ քննարկելու 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
​Նախարարը ներկայացրել է նախնական նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։
 
​Համաձայն նախագծի՝ 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, մնացած 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը՝ գործատուն։
 
​Այս ձևաչափի նպատակը մինչև 200000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։
 
​Հանդիպմանը եկած հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։
 
​Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։
 
​Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։
 
​Նախարարությունից նշում են, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երեւանում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Անօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք


Տեսանյութեր


Առաջին հայացքից օրինական թվացող հրաձգարան, որտեղ պարբերաբար անցկացվում էին պարապմունքներ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ։ Սակայն իրական պատկերը բոլորովին այլ էր։

«ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Եղվարդ քաղաքի տարածքում գտնվող կազմակերպություններից մեկը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ առանց համապատասխան թույլտվության իրականացնում է հրաձգության պարապունքներ, որի ընթացքում այցելուներին տրամադրում է ապօրինի պահվող զենք-զինամթերք»,- նշել է ՆԳՆ ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Վահան Մանուկյանը։

Կոտայքի քրեական ոստիկաններն ու Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն անմիջապես գործի են անցել։ Համատեղ իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Պարզվել է, որ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին ապօրինի պահվող զենք-զինամթերք է տրամադրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Շուրջօրյա հսկողություն է սահմանվել կազմակերպության նկատմամբ։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ խուզարկություն է իրականացվել նշված կազմակերպության տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի պահող զենք-զինամթերք»,- նշել է Վահան Մանուկյանը։

Հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը և ևս մեկ անձ ձերբակալվել է։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավվման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության թիրախային աշխատանքը շարունակվում է։



Դատավորը դուրս հրավիրեց ոստիկաններին – Հրապարակ

Գրել էինք, որ այսօր դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ վերացրեց Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը` չկիրառելով որեւէ տեսակի խափանման միջոց։

Որոշման հրապարակումից հետո Չալաբյանին ուղեկցող ոստիկանները շարունակում էին մնալ դատական նիստերի դահլիճում, դատավորը նրանց դուրս հրավիրեց` նշելով, որ Չալաբյանն ազատ է նիստերի դահլիճից։

Պակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարել


Աշխարհ


Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը հիվանդանոցում մի քանի ժամ անցկացնելուց հետո վերադարձվել է բանտ. հայտնել է նրա կուսակցության ներկայացուցիչը։

73-ամյա Խանը ուրբաթ վաղ առավոտյան տեղափոխվել էր Իսլամաբադի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով ։ Նրա «Պակիստանի շարժում հանուն արդարության» (Pakistan Tehreek-e-Insaf) կուսակցության ներկայացուցիչը հաստատել է, որ նախկին վարչապետը վերադարձվել է Ռավալպինդի կայազորային քաղաքում գտնվող Ադիալա բանտ։

Խանը կալանքի տակ է գտնվում 2023 թվականի օգոստոսից։ Նա պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն, սակայն կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները։

Խանի փաստաբանների պնդմամբ՝ նրա առողջական վիճակը բանտում վատթարացել է, մասնավորապես՝ զգալիորեն վատացել է աջ աչքի տեսողությունը։ Մինչդեռ կառավարությունը հայտարարել է, որ մինչ այժմ կատարված բժշկական հետազոտությունների արդյունքում չի հայտնաբերվել որևէ հիվանդություն կամ վիճակ, որը պահանջում է անհապաղ կամ հատուկ բուժում։

Գերագույն դատարանը երեքշաբթի կայացրած որոշմամբ իշխանություններին պարտավորեցրել էր 48 ժամվա ընթացքում Խանին տեղափոխել Իսլամաբադի «Շիֆա» միջազգային հիվանդանոց և ապահովել նրա մասնակցությունը բժշկական հանձնաժողովի կողմից իրականացվող հետազոտությանը։ Հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեր նաև նրա անձնական բժիշկը։



Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Հայաստան


Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:

«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)»,- հայտնեցին ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ճամբարակ տանող ճանապարհին «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է:

Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:



Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ գործարքի կնքումը բարդացել է այդ երկրի ռազմական ներուժի թուլացման և նրա ղեկավար կազմի մեծ մասի սպանության պատճառով:

«Ռազմածովային ուժերն այլևս չկան, ռազմաօդային ուժերը չկան, ղեկավարություն չկա, շատ առաջնորդներ այլևս չկան: Գործարք կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է նրանց ղեկավարը»,- ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը հերթական անգամ ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է Թեհրանին թույլ չտալ միջուկային զենք ստանալ:

Նրա խոսքով ՝ Թեհրանն ընդամենը մի քանի շաբաթ էր հեռու միջուկային ռումբի ստեղծումից, երբ 2025 թվականին հրաման տվեց հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:

Թրամփը հավելել է, որ եթե չլիներ ԱՄՆ միջամտությունը, Իրանը «երկրի երեսից կջնջեր» Իսրայելն ու ամբողջ Մերձավոր Արևելքը:

«Նրանք խելագար են։ Նրանք առանց վարանելու միջուկային զենք կկիրառեին»,- եզրափակել է նա։



Հայաստանը մինչև 2027-ի վերջը պետք է ընտրի նոր ատոմակայանի տեխնոլոգիան

Սիրանուշ Ադամյան Հայաստանը նախատեսում է մինչև 2027-ի ավարտն ընտրել նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիան։ Այս դրույթն ամրագրված է…